Ժոզեֆ Լուի Լագրանժ ֆր.՝ Joseph-Louis Lagrange |
---|
|
Ծնվել է | հունվարի 25, 1736(1736-01-25) Թուրին, Kingdom of Sardinia |
---|
Մահացել է | ապրիլի 10, 1813(1813-04-10) (77 տարեկան) Փարիզ, Առաջին ֆրանսիական կայսրություն |
---|
Գերեզման | Պանթեոն (Փարիզ) |
---|
Բնակության վայր(եր) | Պիեմոնտ |
---|
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Kingdom of Sardinia |
---|
Մասնագիտություն | մաթեմատիկոս, աստղագետ, ֆիզիկոս, քաղաքական գործիչ, գրող և համալսարանի դասախոս |
---|
Հաստատություն(ներ) | Բարձրագույն նորմալ դպրոց |
---|
Գործունեության ոլորտ | մաթեմատիկական անալիզ, թվերի տեսություն, Analytical mechanics?, երկնային մեխանիկա, մաթեմատիկական անալիզ, մաթեմատիկա և աստղագիտություն |
---|
Պաշտոն(ներ) | Պահպանողական սենատի անդամ և նախագահ |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Թուրինի համալսարան |
---|
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն և գերմաներեն |
---|
Գիտական ղեկավար | Giovanni Battista Beccaria? |
---|
Եղել է գիտական ղեկավար | Սիմեոն Պուասոն, Giovanni Plana? և Ժոզեֆ Ֆուրիե |
---|
Հայտնի աշակերտներ | Ժոզեֆ Ֆուրիե և Սիմեոն Պուասոն |
---|
Ազդվել է | Լեոնարդ Էյլեր |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Vittoria Conti? և Adélaïde Le Monnier? |
---|
Ստորագրություն
|
Joseph-Louis Lagrange Վիքիպահեստում |
Ժոզեֆ Լուի Լագրանժ (ֆր.՝ Joseph Louis Lagrange, հունվարի 25, 1736(1736-01-25), Թուրին, Kingdom of Sardinia - ապրիլի 10, 1813(1813-04-10), Փարիզ, Առաջին ֆրանսիական կայսրություն), ֆրանսիացի մաթեմատիկոս և մեխանիկ, մշակել է վարիացիոն հաշվի հիմնական հասկացությունները։
Նա մաթեմատիկան ուսումնասիրել է ինքնուրույն և արդեն 19 տարեկանում Տուրնիի հրետանային դպրոցի պրոֆեսոր էր։
1759 թվականին ընտրվել է Բեռլինի գիտությունների ակադեմիայի անդամ, իսկ 1766 - 1787 թվականներին եղել է այդ ակադեմիայի մաթեմատիկական դասարանի տնօրեն։ 1787 թվականին տեղափոխվել է Փարիզ, 1795 թվականին դարձել է նորմալ դպրոցի, իսկ 1797 թվականին՝ Պոլիտեխնիկական դպրոցի տնօրեն։
Լագրանժի ամենակարևոր աշխատանքները վերաբերում են վարիացիոն հաշվին. նա առաջարկել է վարիացիոն խնդիրների լուծման ընդհանուր անալիտիկ մեթոդ, որոնք կոչվել են Լագրանժի խնդիրներ։ Նա շարժման հավասարումներին տվել է նոր ձև, որոնք կոչվում են Լագրանժի հավասարումներ։ «Անալիտիկ մեխանիկա» (1788 թվական) դասական աշխատությունում նա ստատիկայի հիմքում դրել է հնարավոր տեղափոխությունների սկզբունքը, այնուհետև այդ սկզբունքը զուգակցելով ֆրանսիացի գիտնական Դ՛Ալամբերի սկզբունքների հետ՝ կառուցել է նաև դինամիկան. (Դ՛Ալամբերի - Լագրանժի սկզբունք)։
Լագրանժը արժեքավոր հետազոտություններ է կատարել նաև մաթեմատիկական անալիզի, թվերի տեսության, հանրահաշվի, դիֆերենցիալ հավասարումների, մաթեմատիկական քարտեզագրության, աստղագիտության և այլ գիտությունների ոլորտում։
Աղբյուրներ
- Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2008, էջ 376
Տես նաև
Լագրանժի թեորեմը չորս քառակուսիների գումարի մասին
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Berry A. A Short History of Astronomy (բրիտ․ անգլ.) — London: John Murray, 1898.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Лагранж Жозеф Луи // Большая советская энциклопедия (ռուս.): / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ CONOR.Sl
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://www.toureiffel.paris/fr/le-monument/tour-eiffel-et-sciences
- ↑ Revue d'Histoire des Sciences: la revue pluridisciplinaire de l'histoire des sciences, Revue d'histoire des sciences et de leurs applications (ֆր.) — Presses universitaires de France. — ISSN 0151-4105; 1969-6582; 0048-7996
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 467)։
|