Արթուր Էշկին անգլ.՝ Arthur Ashkin | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1922 |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք |
Մահացել է | սեպտեմբերի 21, 2020 (98 տարեկան) |
Մահվան վայր | Rumson, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոռնելի համալսարան (1952), Կոլումբիայի համալսարան և Ջեյմս Մեդիսոնի ավագ դպրոց |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | ֆիզիկոս և հետազոտող |
Աշխատավայր | Բելլի լաբորատորիա և Lucent |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Էլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտ, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն և Ճարտարագիտական ազգային ակադեմիա |
Arthur Ashkin Վիքիպահեստում |
Արթուր Էշկին (անգլ.՝ Arthur Ashkin, սեպտեմբերի 2, 1922, Բրուքլին, Նյու Յորք - սեպտեմբերի 21, 2020, Rumson, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, գյուտարար, 2018 թվականի ստացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ, այդ մրցանակի ամենատարեց դափնեկիրն է, մրցանակը ստանալու պահին եղել է 96 տարեկան։
Օպտիկական թակարդների ստեղծման բնագավառում ռահվիրա գիտնկականներից մեկն է, ինչը հնարավորություն տվեց ղեկավարելու ատոմները, մոլեկուլները և կենսաբանական հյուսվածքները, նշանավոր աշխատանքներ ունի նաև ֆոտոռեֆակցիայի, երկրորդ օպտիկական հարմոնիայի գեներացիայի և ոչ գծային օպտիկայի հետ կապված։
Ծնվել է հրեական ներգաղթյալների ընտանիքում, հայրը Իսիդոր Էշկինը Օդեսսա քաղաքից էր և ԱՄՆ է գաղթել եղբոր հետ 1909 թվականին, մայրը՝ Աննա Էշկին Գալիցիայից էր։ Արթու Էշկինի եղբայրը՝ Ջուլիուս Էշկինը (1920-1982) նույնպես ֆիզիկոս էր։
Ավարտել է Բրուքլինի Ջեյմս Մեդիսոնի անվան դպրոցը 1940 թվականին, շարունակել ուսումը Կոլումբիայի համալսարանում, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զորակոչվել է բանակ, որտեղ միաժամանակ մասնակցել է ռազմական ռադարային համակարգերի մագնետրոնների ստեղծման աշխատանքներին։ Ըստ Էշկինի, այդ ժամանակ նրա հետ նույն թիմում աշխատել են հետագայում նոբելյան մրցանակ ստացած ևս 3 գիտնականներ։ Ծառայության ավարտից հետո 1947 թվականին շարունակել է ուսումը Կոռնելի համալսարանում, որտեղ 1952 ստացել է փիլիսոփայական դոկտորի կոչում ֆիզիկայի ոլորտում։
1978 թվականին հայտնագործել է օպտիկական պինցետը։ Ընդհանուր թվով 47 արտոնագրված գյուտի հեղինակ է։ 1996 թվականին ընտրվել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։
Սթիվեն Չուն զարգացնելով օպտիկական թակարդներում ատոմի սառեցման Էշկինի մեթոդը 1997 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ
1992 թվականին մոտ 40 տարվա գիտական գործունեությունից հետո անցել է թոշակի, սակայն շարունակել է աշխատել Բելլի լաբորատորիաում։
Մինչև 2019 թվականը Ջոն Գուդենաֆի կողմից քիմիայի ոլորտում նոբելյան մրցանակ ստանալը եղել է այդ մրցանակի ամենատարեց դափնեկիրը, Էշկինը ստացել է մրցանակը 96 տարեկանում, իսկ Գուդենաֆը 97 տարեկանում։
Ամուսնացած է Էլին Էշկինի հետ (ծնվ. 1932), ում հետ ծանոթացել է Կոռնելյան համալսարանում սովորելու տարիներին, ով մասնագիտությամբ քիմիայի ուսուցչուհի է։ Ունեն երեք երեխա և հինգ թոռնիկ։ Տղան՝ Մայքլ Էշկինը (ծնվ. 1955 թ.), արվեստի բնագավառում ունի պրոֆեսորի կոչում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Էշկին» հոդվածին։ |
|