OnePlus 5T, OnePlus ընկերության կողմից ստեղծված սմարթֆոն, որը ցուցադրվել է 2017 թվականի նոյեմբերի 16-ին։ 2017 թվականի նոյեմբերի 23-ին, ԱՄՆ-ում վաճառքի հանվելուց երկու օր անց ընկերությունը, կատարեց թվիթթերյան հրապարակում հայտնելով սմարթֆոնի սահմանած ռեկորդի մասին։ Ըստ ընկերության կողմից տրամադրված տվյալների, ռեկորդը սահմանվել է վաճառքի հանվելուց 6 ժամվա ընթացքում։
Սկզբնական տարբերակում Android 7.1.1 Nougat-ի վրա գործում էր նաև OxygenOS 4.7.6 շրջանակ։ Մի շարք թարմացուներից հետո օպերացիոն համակարգը դարձավ Android 9.0 Pie, իսկ շրջանակը OxygenOS 9.0։ Շրջանակի այս տարբերակի տեղադրումից հետո օգտատերերը սկսեցին բողոքել Wi-Fi մոդուլի աշխատանքից։ Ընկերությունը թողարկեց OxygenOS 9.0.2 տարբերակը, որտեղ այս խնդիրը լուծվեց։ 2019 թվականի մայիսին ընկերության կողմից կատարվեց պաշտոնական հայտարարություն, որ մինչև տարվա վերջ OnePlus 5-ը կստանա Android P թարմացում։
Սմարթֆոնում առկա է դեմքի միջոցով արգելափակման ֆունկցիա։ Ի տարբերություն Apple ընկերության կողմից մշակված Face ID-ի, որը ստեղծում է 3D մոդել, այս սմարթֆոնում ստեղծվում է 2D մոդել, որը արգելափակումը հնարավոր է դարձնում անցնել բարձ կետայնությամբ նկարի միջոցով։
OnePlus 5T-ն ցուցադրվեց 2017 թվականի նոյեմբերի 16-ին։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին սկսվեց սմարթֆոնի վաճառքը։
2018 թվականի մարտին տարածվեց տեղեկություն, որ OnePlus 5T դժվար է գնել ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Օգտատերերի խոսքերով նրանք ստացել են նամակ, որ ապրանքը բացակայում է պահեստում։
Սմարթֆոնի կոմպլետում նվեր տրամադրվում է սիլիկոնե պատյան։