Էսսե

Էսսե, հայերեն՝ փորձագրություն (լատին․՝ exagium - «կշռադատել», անգլ.՝ essay - «ակնարկ, հոդված, փորձ», ֆր.՝ essai - «ակնարկ, փորձ»), գրականագիտության ժանրերից մեկը։ Ազատ ոճով գրված և հեղինակի խորհրդածություններով հագեցած ակնարկ, հոդված՝ նվիրված որևէ կոնկրետ ստեղծագործության կամ գրողի վաստակի ընդհանուր բնութագրմանը։

Էսսեի բնորոշ օրինակներ են՝ Ավ. Իսահակյանի «Միքայել Նալբանդյանի անմահ հիշատակին», «Տարաս Շևչենկո» և այլ հոդվածներ, Գ. Զոհրապի «Ծանոթ դեմքեր» շարքը, Մ. Մեծարենցի «Նարեկացիին հետ» հոդվածը։ Արևմտահայերը այս ժանրը կոչել են դիմաստվեր (օր.՝ Հ. Ասատուրի «Դիմաստվերներ» գիրքը)։

Ծանոթագրություններ

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան. «Գրականագիտական բառարան», Երևան, 1980, էջ 122-123։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսսե» հոդվածին։