Ենթադաս | charged lepton? և տարրական մասնիկներ |
---|---|
Տեսակ | ներատոմային մասնիկ |
Հիմնարար փոխազդեցություններ | Թույլ փոխազդեցություն, էլեկտրամագնիսական փոխազդեցություն և գրավիտացիա |
Հակամասնիկ | electron hole? |
Հայտնագործում | Ջոզեֆ Թոմպսոն |
Հայտնագործման տարեթիվ | 1897 |
Սպին | 0,5 |
Զույգություն | 1 |
Մոնտե Կարլո դրույթով համար | 11 |
Դյուի տասնորդական դասակարգում | 539.72112 |
Լանդե բազմապատկիչ | −2,002319304363 ± 3,5E−13 |
սաթ | |
Electrons Վիքիպահեստում |
Էլեկտրոն՝ բացասական լիցք ունեցող կայուն տարրական մասնիկ, նյութի հիմնական կառուցվածքային միավորը։ Էլեկտրոններից է բաղկացած ատոմների էլեկտրոնային թաղանթը, որտեղ նրանց թիվն ու դիրքը որոշում են նյութի քիմիական հատկությունները։ Ազատ էլեկտրոնների շարժը որոշում է այնպիսի երևույթներ, ինչպիսին էլեկտրական հոսանքն է վակուումում և հաղորդիչներում։
Էլեկտրոնների հանգստի զանգվածը 9.10956 × 10−28 գր է, իսկ լիցքը՝ 1.60219 × 10−19 կուլոն։ Էլեկտրոնների երկու տեսակ կա՝ նեգատրոն, որը բացասական լիցք ունի, և պոզիտրոն, որը դրական լիցք ունի։ Եթե հարմար պարագայում, մի նեգատրոն և մի պոզիտրոն բախվեն իրար, երկու էլեկտրոնները կվերանան և իրենց փոխարեն երկու ֆոտոն կարձակվի։ Այս ընթացքը կոչվում է էլեկտրոնի չեզոքացում (անիհիլացում), իսկ հայտնվող ֆոտոնները կոչվում են չեզոքացման ճառագայթում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 30)։ |