Նոր Կայսրություն, սովորաբար անվանվում է նաև Եգիպտական կայսրություն, Եգիպտոսի այս շրջանը տևում է մ.թ.ա. 16-րդ դարից մինչև մ.թ.ա. 11-րդ դար։ Պատմական այս շրջանը երեք կարևոր դինաստիաների թագավորություն է`18, 19, 20, որը բնութագրվում է Եգիպտոսի տնտեսական, քաղաքական և մշակութային վերելքով։ Հնագույն եգիպտական պետականության ամենաբարձր ծաղկման դարաշրջանն է, որոնք հիմք են հանդիսանում փարավոնների քաղաքակրթության ամբողջ ժառանգության համար։ Հիմնադրել է փարավոն Ահմոս I-ը։
Թութմոս III-ը (մ.թ.ա. 1479-1425 թթ.) ընդլայնել է Եգիպտոսի բանակը և մեծ հաջողություններ ունեցել, ամրապնդել է իր նախորդների կողմից ստեղծված կայսրությունը։ Իր կառավարման շրջանում սկսեց լայնածավալ զավթումների նախաձեռնություններ։
Իշխանության վերջին տարիները
Նոր Թագավորության վերջին «մեծ» փարավոնը հիմնականում համարվում է Ռամզես III-ը, որը 20-րդ դարաշրջանի նշանավոր փարավոններից էր։ Իր կառավարման ութերորդ տարում ծովափնյա շրջաններում բնակվող մարդիկ ներխուժեցին Եգիպտոս։ Ռամզեսը հաղթանակ տարավ նրանց դեմ պատերազմներում (Ջահի ճակատամարտ և Դելտայի ճակատամարտ)։ Նա նրանց հպատակեցրեց և բնակեցրեց Քանանում։ Նրանց այստեղ բնակեցումը կարող էր նպաստել Եգիպտոսի փլուզումից հետո նոր պետությունների առաջացման։ Նա ստիպված է եղել պայքարել Լիբիայի ցեղերի ներխուժման դեմ` իր կառավարման 6-րդ տարում և տասնմեկերորդ տարում Եգիպտոսի արևմտյան Դելտայում երկու խոշոր արշավանքներում։
Այս արշավանքներից ու պատերազմներից հետո Եգիպտոսի գանձարանը դատարկվել էր, որը նպաստում էր Եգիպտոսի դանդաղորեն անկմանը։ Ամենը ավելի է սրվում Ռամզեսի կառավարման 29-րդ տարում կատարված առաջին մեծ գործադուլի ժամանակ։
↑Eric H. Cline and David O'Connor, eds. Ramesses III: The Life and Times of Egypt's Last Hero (University of Michigan Press; 2012)
Գրականություն
Bierbrier, M. L. The Late New Kingdom In Egypt, C. 1300-664 B.C.: A Genealogical and Chronological Investigation. Warminster, England: Aris & Phillips, 1975.
Freed, Rita A., Yvonne Markowitz, and Sue H. d’Auria, eds. Pharaohs of the Sun: Akhenaten, Nefertiti, Tutankhamun. London: Thames & Hudson, 1999.
Freed, Rita E. Egypt's Golden Age: The Art of Living In the New Kingdom, 1558-1085 B.C. Boston: Museum of Fine Arts, 1981.
Kemp, Barry J. The City of Akhenaten and Nefertiti: Amarna and Its People. London: Thames & Hudson, 2012.
Morkot, Robert. A Short History of New Kingdom Egypt. London: Tauris, 2015.
Radner, Karen. State Correspondence In the Ancient World: From New Kingdom Egypt to the Roman Empire. New York: Oxford University Press, 2014.
Redford, Donald B. Egypt and Canaan In the New Kingdom. Beʾer Sheva: Ben Gurion University of the Negev Press, 1990.
Sadek, Ashraf I. Popular Religion In Egypt During the New Kingdom. Hildesheim: Gerstenberg, 1987.
Spalinger, Anthony John. War In Ancient Egypt: The New Kingdom. Malden, MA: Blackwell Pub., 2005.
Tyldesley, Joyce A. Egypt's Golden Empire: The Age of the New Kingdom. London: Headline Book Pub., 2001.
Wood, Jonathan. R. and Hsu Yi-Ting, An Archaeometallurgical Explanation for the Disappearance of Egyptian and Near Eastern Cobalt-Blue Glass at the end of the Late Bronze Age, Internet Archaeology 52, 2019. Internet Archaeology