Բորգունդիա (ֆր.՝ Bourgogne), պատմական տարածք և շրջան Ֆրանսիայի արևելյան հատվածում։ Հյուսիսում սահմանակցում է Իլ դը Ֆրանս և Շամպան-Արդեն, արևմուտքում՝ Կենտրոնական, արևելքում՝ Ֆրանշ-Կոնտե, հարավում՝ Օվերն և Ռոն Ալպերեր շրջանների հետ։ Շրջանի մակերեսը 31 582 կմ² է։ Բնակչությունը՝ 1 642 687 մարդ (2013)։ Վարչական կենտրոնը Դիժոն քաղաքն է։
Անվանում
Անվանումը ստացել է բուրգունդներ գերմանական ցեղից, որը թափանցել էր հարավ, բնակություն հաստատել ժամանակակից Ֆրանսիայի սահմաններում և 5-րդ դարում հիմնել թագավորություն։
Վարչական բաժանում
Բուրգունդիայի տարածքում են տեղակայված Կոտ դ'Օր, Սոն է Լուար, Նյևր և Յոն դեպարտամենտները։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Burgundy, What a Story! by Bernard Lecomte and Jean-Louis Thouart (Ed. de Bourogne, 2004) ISBN 978-2-902650-02-6
- Davies, Norman (2011), «Ch.3 : Burgundia: Five, Six or Seven Kingdoms (c. 411-1795)», Vanished Kingdoms: The History of Half-Forgotten Europe, London: Allan Lane, էջեր 85–150, ISBN 978-0-141-04886-4
Արտաքին հղումներ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
|
---|
| Երկրամասեր | | |
---|
| Երկրամասեր 2016 | |
---|
| Անդրծովյան երկրամասեր | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 619)։
|