Ֆաբիո Կանավառո

Ֆաբիո Կանավառո
իտալ.՝ Fabio Cannavaro
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆաբիո Կանավառո
Քաղաքացիությունը  Իտալիա
Մականուն Il muro di Berlino
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 13, 1973 (50 տարեկան)
Ծննդավայր Նեապոլ, Իտալիա Իտալիա
Հասակ 176 սմ
Քաշ 75 կգ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992-1995 Իտալիա Նապոլի 58 (1)
1995-2002 Իտալիա Պարմա 212 (4)
2002-2004 Իտալիա Ինտեր 50 (2)
2004-2006 Իտալիա Յուվենտուս 74 (6)
2006-2009 Իսպանիա Ռեալ Մադրիդ 94 (0)
2009-2010 Իտալիա Յուվենտուս 27 (1)
2010-2011 ԱՄԷ Ալ-Ախլի (Դուբայ) 27 (1)
Ազգային հավաքական
1997-2010 Իտալիա Իտալիա 136 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆաբիո Կանավառո (իտալ.՝ Fabio Cannavaro, սեպտեմբերի 13, 1973(1973-09-13), Նեապոլ, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան։ 2006 թվականի աշխարհի առաջնությունում Իտալիայի հավաքականի ավագ, և հաղթող։ 2006 թվականի լավագույն ֆուտբոլիստ։

Կարիերա

Չնայած նրա հասակին (176 սմ), Կանավառոն համարվում է 1990-ականների լավագույն պաշտպաններից։ Իր կարիերայի ընթացքում նա հասցրել է խաղալ Ա Սերիայի 4 ակումբների կազմում՝ Նապոլի (1992-1995), Պարմա (1995-2002), Ինտեր (2002-2004) և Յուվենտուսում (2004-2006, 2009-2010)։

Անձնական կյանք

Ֆաբիո Կանավառոն իր ապագա կնոջ՝ Դանիլայի հետ ծանոթացել է, երբ նա 18 տարեկան էր։ Ֆաբիոն ունի 3 երեխա՝ 2 տղա Անդրեան և Կրիստիանը և 1 աղջիկ Մարտինան։ Կանավառոն ունի դաջվածք իր կնոջ և երեխանների անուններով։

Նվաճումներ

  • Աշխարհի առաջնության հաղթող։ 2006
  • Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։ 2000
  • Իտալիայի գավաթի մրցանակակիր։ 1999, 2002
  • Իտալիայի սուպերգավաթի մրցանակակիր։ 1999
  • Իսպանիայի առաջնության հաղթող։ 2007, 2008
  • Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ 2006
  • Լավագույն իտալացի ֆուտբոլիստ։ 2006

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաբիո Կանավառո» հոդվածին։