Քոնդոմ

Բնակավայր
Քոնդոմ
ֆր.՝ Condom
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես97,37 կմ²
ԲԾՄ82 մետր
Բնակչություն6466 մարդ (հունվարի 1, 2021)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ32100
Պաշտոնական կայքcondom.org(ֆր.)
Քոնդոմ (Ֆրանսիա)##
Քոնդոմ (Ֆրանսիա)

Քոնդոմ (ֆր.՝ Condomօքս.՝ Condòm; ֆրանսերեն արտասանութամբ՝ ​ kɔ̃dɔ̃), հայտնի է նաև Քոնդոմ ան Արմանյակ/Condom-en-Armagnac անվանումով, քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավում՝ Օքսիտանիա երկրամասի Միջին Պիրենեյան մարզի Ժեր դեպարտամենտում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի սուպրեֆեկտուրան՝ վարչական կենտրոնն է, ինչպես նաև խոշորագույն բնակավայրը։ Ընկած է Բիազ գետի ափերին, իսպանական Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում գտնվող Սուրբ Հակոբ տաճար տանող ուխտագնացային ճանապարհի վրա, Փարիզից մոտավորապես 570 կմ դեպի հարավ, Թուլուզից՝ 95 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Օշ քաղաքից՝ 39 կմ դեպի հարավ-արևմուտք։ Զբաղեցնում է 97,37 քառակուսի կիլոմետր տարածք․ այդ ցուցանիշով համարվում է Ֆրանսիայի ամենաընդարձակ համայնքներից մեկը։ Բնակչության թվաքանակը 2019 թվականի տվյալներով եղել է 6․493։

Քաղաքը հարուստ է պատմական հուշարձաններով․ այստեղ միջնադարյան կառույցների, գոթական տաճարի կողքին տեղ են գտել 18-19-րդ դարերի առանձնատներ։  

Քոնդոմը համարվում է կոնյակի՝ բրենդիի մի ենթատեսակի՝ արմանյակի արտադրության կենտրոն։ Ըստ ավանդության՝ այստեղ արմանյակ պատրաստել են դեռևս 10-րդ դարում։ Դեպարտամենտի վարչական կենտրոնում՝ Ժեր քաղաքում գործում է ալկոհոլային այդ խմիչքին նվիրված մի բավականին մեծ թանգարան։

Ստուգաբանություն

Քաղաքի անվանումն առնչություն չունի անգլերեն condom (պահպանակ) բառի հետ։ Տեղանունն առաջացել է գալլերեն condate և magos բառերի միացմամբ, սկզբնապես եղել է Condatomagos և նշանակում է միախառնման դաշտ (բնակավայրի մերձակայքում Ժել գետը միախառնվում է ԲաիզինCondatómagos-ը ժամանակի ընթացքում փոխվել է, դարձել Condatóm, ապա՝ Conddóm։ Condom անվանումն առաջին անգամ արձանագրվել է 10-րդ դարի լատիներեն ձեռագրերում՝ Condomus կամ Condomium ձևով։

Թեև ֆրանսերենում պահպանակ իմաստով գործածվում է préservatif բառը, 1995 թվականին Քոնդոմի քաղաքապետը, հիմնվելով քաղաքի անվան և անգլերեն բառի պատահական նմանության վրա, բացել է պահպանակների, հակաբեղմնավորիչների թանգարան, որը տասը տարի անց փակվել է։

Ժողովրդագրություն

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1793 11 064—    
1800 6650−7.01%
1806 7051+0.98%
1821 7146+0.09%
1831 7144−0.00%
1841 6915−0.33%
1846 7195+0.80%
1851 7205+0.03%
1856 7553+0.95%
1861 8070+1.33%
1866 8140+0.17%
1872 8282+0.29%
1876 7873−1.26%
1881 8555+1.68%
1886 7902−1.58%
1891 7405−1.29%
1896 7045−0.99%
1901 6578−1.36%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1906 6435−0.44%
1911 6380−0.17%
1921 5773−0.99%
1926 6355+1.94%
1931 6310−0.14%
1936 6233−0.25%
1946 6725+0.76%
1954 6781+0.10%
1962 6850+0.13%
1968 7326+1.13%
1975 7853+1.00%
1982 7634−0.40%
1990 7717+0.14%
1999 7251−0.69%
2007 7147−0.18%
2012 6927−0.62%
2017 6530−1.17%
Աղբյուր՝ EHESS and INSEE (1968-2017)

Քույր քաղաքներ

Անվանի անձինք

  • Ստեֆան Աբրիալ (1954-), ֆրանսիացի գեներալ․ ծնվել է Քոնդոմում
  • Սիուքսի Սիուքս (1957-), անգլիացի երգչուհի և երգերի հեղինակ․ 1992-2015 թթ․ ապրել է Քոնդոմում

Քոնդոմը կինոյում

  • «Սերը մարգագետիններում» — 1995 թվականին ֆրանսիացի կինոռեժիսոր Էտիեն Շատիլիեի նկարահանած կինոկատակերգությունը, որը հեղինակավոր «Սեզար» կինոմրցանակի է առաջադրվել վեց անվանակարգում, մեկում հաղթանակ տարել։

Տեսարժան վայրեր

Քոնդոմի 19 շինություն, ներառյալ Սուրբ Պետրոս տաճարը, Սեն Ժակ, Սեն Ժերմեն և Սուրբ Բարդողմեոս եկեղեցիները, 13-րդ դարում կառուցված Château de Mothes և Château de Pouypardin ամրոցները, ներառվել են Ֆրանսիայի մշակույթի նախարարության կազմած պատմական հուշարձանների ցանկում։ Քաղաքը հայտնի է նաև արմանյակի արտադրությամբ ու այդ խմիչքին նվիրված թանգարանով, միջազգային երաժշտական bandas փառատոնով, շախմատի միջազգայն մրցաշարով ու մարաթոնով, քեմփինգներով, թիավարության մրցումներով և այլ միջոցառումներով։

Տեղացիների ու հյուրերի հատուկ ուշադրությանն է արժանանում նաև տաճարի մերձակայքում 2010 թվականին տեղադրված երեք հրացանակիրների ու դ'Արտանյանի բրոնզե, 5 տոննանոց հուշարձանը, որի հեղինակը Զուրաբ Ծերեթելին է։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. sandre|id=O6670500|nom=La Gèle
  5. Ernest Nègre, "Toponymie générale de la France, Volume 1", p.192
  6. Meslin, Franck (2012 թ․ օգոստոսի 4). «La capote colle toujours à la peau de Condom Tous les projets ont capoté». Sud-Ouest (ֆրանսերեն). Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
  7. Cassini-Ehess|10126|Condom
  8. Population en historique depuis 1968, INSEE
  9. «General Stéphane Abrial: Chief of Staff of the French Air Force» (PDF). NATO. 2009 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  10. Morrissey, "Autobiography", Penguin Classics, 2014.
  11. «Eglise Saint-Jacques-de-la-Bouquerie». www.pop.culture.gouv.fr. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին..
  12. «Eglise Sainte-Germaine de Baradieu». www.pop.culture.gouv.fr. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին..
  13. Musée de l'Armagnac Արխիվացված 2021-03-02 Wayback Machine Pays en France (retrieved November 6, 2007)
  14. The Town of Condom (retrieved November 6, 2007)
  15. «Condom France September 4 Statue Dartagnan Stock Photo (Edit Now) 73234222».
  16. «Церетели откроет в Гаскони памятник "Трем мушкетерам"». Interfax.ru (ռուսերեն). 2010 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոնդոմ» հոդվածին։