Քլիֆորդ Ստիլ անգլ.՝ Clyfford Elmer Still | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1904 |
Ծննդավայր | Grandin, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 23, 1980 (75 տարեկան) |
Մահվան վայր | Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Spokane University? |
Ազդվել է | Կազիմիր Մալևիչ |
Երկեր | Untitled?, PH-143 (1955-H)? և 1944-N No. 2? |
Մասնագիտություն | նկարիչ և նկարիչ-փորագրող |
Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Կայք | clyffordstill.net |
Clyfford Still Վիքիպահեստում |
Քլիֆորդ Ստիլ (անգլ.՝ Clyfford Still, նոյեմբերի 30, 1904, Grandin, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ - հունիսի 23, 1980, Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի աբստրակցիոնիստ նկարիչ։ Աբստրակտ էքսպրեսիոնիզմի նշանակալի ներկայացուցիչներից մեկը։
Ծնվել է Գրանդինում և մանկություն անց է կացրել Սպոկանում։ 1924 թվականին՝ 20 տարեկան հասակում, նկարիչը ժամանել է Նյու Յորք՝ ծանոթանալու ժամանակակից նկարչության հետ։ Այցելելով Մետրոպոլիտեն թանգարան և դիտելով այնտեղ հավաքված եվրոպական առաջատար վարպետների աշխատանքները՝ Ստիլն այդ աշխատանքները բավականաչափ խորը չի համարել։ Ապագա վարպետին պատկերացել է, որ նկարչությունը արտահայտվելու մեծ հնարավորություններ ունի։ Քանի որ նա արդեն որոշել է իրեն նվիրել արվեստի ուսումնասիրությանը՝ ընդունվել է արվեստի ուսանողական լիգայի դասընթացների, սակայն պարապմունքից 45 րոպե անց հեռացել է՝ գտնելով, որ դա էլ «իրենը չէ»։ Հիասթափված «կոռումպացված» արվեստի մեծ քաղաքից՝ Ստիլը նույն 1924 թվականին թողել է Նյու Յորքը, և անգամ մի քանի շաբաթ չմնալով այդտեղ՝ հեռացել է դեպի Արևմուտք։
1933 թվականին, ավարտելով Սպոկանի համալսարանը, Ստիլը 1941 թվականից դասավանդել է գեղանկարչություն, արվեստի պատմություն և Գեղագիտության Վաշինգտոնում գտնվող Պուլմենի պետական համալսարանում։ Այդ նույն ժամանակաշրջանին են դասվում նաև նրա առաջին աբստրակտ նկարները։ 1943-1945 թվականներին դասավանդել է Ռիչմոնդում և Վիրջինիայում, ապա 1945 թվականին կրկին եկել է Նյու Յորք, որտեղ էլ ծանոթանել է Ջեքսոն Պոլլոքի և Մարկ Ռոտկոյի հետ։ Նույն թվականին կազմակերպվել է նկարչի առաջին անհատական ցուցահանդեսը Պեգի Գուգենհայմ պատկերասրահում, որը վարպետին ճանաչում և հռչակ է բերել։ Միևնույն ժամանակ, Ստիլը փորձել է իրեն հեռու պահել աբստրակցիոնիստ նկարիչների պալատից՝ հրաժարվելով 1950-ական թվականներին կեսերին մասնակցելու Նյու Յորք արվեստի ցուցահանդեսներին։ Այնուամենայնիվ, 1959 թվականին նա մասնակցել է Գերմանիայի Կասել քաղաքում գտնվող ժամանակակից արվեստի «Փաստաթղթեր-2» ցուցահանդեսին։
1961 թվականին նկարիչը տեղափոխվել է Մերիլենդի ծայրամաս, որտեղ էլ մնացել է մինչև իր օրերի վերջը։
1946-1947 թվականներին Քլիֆորդ Ստիլը, հետևելով Բարնետ Նյումանին և Մարկ Ռոթկոյին, դարձել է գունավոր դաշտերի նկարիչ և, չնայած նկարել է «ամեն ինչ՝ բացառությամբ կոմպոզիցիայի», նրա աշխատանքներում հստակ զգացվում է Հյուսիսային Դակոտայի լանդշաֆտների լայնությունը, որտեղ նկարիչը ծնվել և մեծացել է, ինչպես նաև օվկիանոսի արևմտյան ափերը, որտեղ նա ապրել և դասավանդել է 1940-ական թվականներին։