Քենի Դալգլիշ անգլ.՝ Kenny Dalglish | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Քենետ Մետիսոն Դալգլիշ | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Շոտլանդիա | |||||||||||||||||
Մականուն | Արքա Քենի | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 4, 1951 (73 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Գլազգո, Շոտլանդիա | |||||||||||||||||
Հասակ | 173 սմ | |||||||||||||||||
Դիրք | հետ քաշված հարձակվող | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | առանց ակումբ | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Քենետ Մետիսոն Դալգլիշ (անգլ.՝ Kenneth Mathieson Dalglish; մարտի 4, 1951, Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), ավելի հայտնի է Քենի Դալգլիշ անունով (անգլ.՝ Kenny Dalglish), շոտլանդացի ֆուտբոլիստ և մարզիչ, Բրիտանական թագավորության շքանշանի ասպետ։ Ֆուտբոլային կարիերայի 22 տարիների ընթացքում հանդես գալով ընդամենը երկու ֆուտբոլային ակումբներում՝ «Սելտիկում» և «Լիվերպուլում»՝ ստացել է մեծ ճանաչում, հարգանք և բազմաթիվ մրցանակներ։ Նա՝ որպես Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, սահմանել է երկու ռեկորդ՝ որպես հավաքականում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստ (102 խաղ) և որպես ամենաշատ գոլերի հեղինակ դարձած ֆուտբոլիստ (նույն արդյունքն ունի նաև Դենիս Լոուն. երկուսն էլ հեղինակել են 30 գնդակ)։ Դալգլիշը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների վարկածով 1982-83 մրցաշրջանում ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ, իսկ Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի կողմից տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 1979 և 1983 թվականներին։ 2009 թվականին FourFourTwo ամսագիրը Դալգլիշին ճանաչել է հետպատերազմյան բրիտանական ֆուտբոլի պատմության ամենահանճարեղ հարձակվող: 2006 թվականի «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում՝ աշխարհի տարբեր ծայրերում ապրող շուրջ 100 հազար երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում (100 Players Who Shook The Kop - «100 ֆուտբոլիստներ, ովքեր ցնցել են Կոպը») նույնպես առաջին հորիզոնականը զբաղեցրեց հենց Դալգլիշը։ Դալգլիշն ընդգրկվել է նաև շոտլանդական և բրիտանական ֆուտբոլի փառքի սրահում։
«Սելտիկի» կազմում հանդես գալու ժամանակ՝ 1971-1977 թվականներին, Դալգլիշը չորս անգամ հաղթել է Շոտլանդիայի առաջնությունը, չորս անգամ Շոտլանդիայի գավաթը և մեկ անգամ Շոտլանդական լիգայի գավաթը։ 1977 թվականին Բոբ Պեյսլին, սահմանելով բրիտանական ֆուտբոլի տրանֆերային ռեկորդ, այդ ժամանակվա համար ռեկորդային £ 440 000 գումարով գնել է Քենի Դալգլիշին, և վերջինս համալրել է «Լիվերպուլի» կազմը։ Այն ժամանակահատվածը, որի ընթացքում Դալգլիշը հանդես է եկել «Կարմիրների» կազմում, համարվել է ամենահաջող ժամանակաշրջանը ակումբի պատմության մեջ։ «Լիվերպուլը» հաղթել է վեց չեմպիոնական գավաթ, Չեմպիոնների Լիգայի երեք գավաթ և ներքին 5 այլ մրցանակ։ Այս մրցանակների և իր յուրահատուկ խաղաոճի համար «Լիվերպուլի» երկրպագուների կողմից Դալգլիշն ստացել է Արքա Քենի մականունը։ Ջո Ֆեգանի հեռանալուց հետո՝ 1985 թվականին, Դալգլիշը դարձել է «Լիվերպուլի» խաղացող-մարզիչը։ Որպես մարզիչ՝ նա հաղթել է երեք չեմպիոնական գավաթ և Անգլիայի երկու գավաթ։ Դալգլիշը «Լիվերպուլի» մարզչի պաշտոնից հեռացել է 1991 թվականին։
Ութ ամիս անց Դալգլիշը վերադարձավ մեծ ֆուտբոլ և դարձավ «Բլեքբեռն Ռովերսի» գլխավոր մարզիչ։ Երկրորդ Դիվիզիոնի այդ թիմին նա կարողացավ 1995 թվականին հաղթանակի հասցնել Պրեմիեր Լիգայում։ 1994-95 մրցաշրջանից հետո Դալգլիշը հանդես եկավ ոչ թե որպես թիմի գլխավոր մարզիչ, այլ ակումբի սպորտային տնօրեն։ Այդ պաշտոնը նա զբաղեցրեց մինչև թիմից իր վեջնական հեռանալը 1996 թվականին։ 1997 թվականի հունվարին Դալգլիշը գլխավորեց «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբը։ «Կաչաղակները» նրա գլխավորությամբ մրցաշրջանն ավարտեցին առաջնության երկրորդ հորիզոնականում և հասան մինչև Անգլիայի գավաթի եզրափակիչ, սակայն հաջորդ՝ 1997-98 մրցաշրջանն ակումբը ձախողեց՝ ավարտելով այն ընդամենը 13-րդ հորիզոնականում։ Դալգլիշը հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից հաջորդ մրցաշրջանի երկու խաղերից հետո։ Դրանից հետո՝ 1999 թվականին, Դալգլիշը նշանակվեց «Սելտիկի» սպորտային տնօրեն, իսկ մրցաշրջանի ավարտին կատարում էր գլխավոր մարզչի պարտականությունները, ինչից հետո՝ հաջորդ մրցաշրջանում, պաշտոնաթող եղավ։
2000-2010 թվականներին Դալգլիշն զբաղվում էր բարեգործական աշխատանքով։ Նա իր կնոջ հետ ստեղծեց The Marina Dalglish Appeal բարեգործական հիմնադրամը, որպեսզի գումար հավաքի քաղցկեղով հիվանդների համար։ 2011 թվականի հունվարի 8-ին՝ Ռոյ Հոջսոնի հեռացվելուց հետո, Դալգլիշը մինչև 2010-11 մրցաշրջանի ավարտը նշանակվեց «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնակատար։ 2011 թվականի մայիսի 12-ին Դալգլիշը պայմանագիր կնքեց «Լիվերպուլի» հետ մինչև 2013 թվականը, սակայն 2011-2012 մրցաշրջանը «Լիվերպուլի» համար դարձավ ամենաանհաջողը առաջնության վերջին 50 տարիների ընթացքում։ Այդ մրցաշրջանում «Լիվերպուլը» 38 խաղից հաղթեց 14-ում, 10 անգամ ոչ-ոքի խաղաց և կրեց 14 պարտություն՝ զբաղեցնելով ընդամենը 8-րդ հորիզոնականը և ԱՊԼ-ի պատմության մեջ ընդամենը երկրորդ անգամ իրենից առաջ «թողեց» իր անհաշտ մրցակցին՝ «Էվերթոնին»։ Չնայած առաջնությունում տարած հաղթանակին և Անգլիայի գավաթի եզրափակիչ դուրս գալուն՝ 2012 թվականի մայիսի 16-ին ակումբի տնօրենների խորհուրդը որոշում կայացրեց Դալգլիշի պաշտոնանկության վերաբերյալ։
Դալգլիշն ինժեների որդի էր․ ծնվել է Գլազգոյի Իստ-Էնդե մասի Դալմարնոկ թաղամասում։ Մեծացել է Գլազգոյի հյուսիսում՝ Միլթոնում։ Երբ 15 տարեկան էր, տեղափոխվել է Գովանայի դոկեր, որը «Ռեյնջերս» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտի՝ «Այբրոկսի» մոտ է գտնվում։ Քենին մեծացել է՝ երկրպագելով Ռենջերներին։ Դալգլիշը սկսել է մարզվել Միլթոնում գտնվող Milton Bank Primary դպրոցում։ Սկզբում մարզվում էր որպես դարպասապահ։ Հետո սկսել է մարզվել High Possil Senior Secondary School դպրոցում, որի կազմում էլ հաղթել է դպրոցների և այլ տարիքային խմբերի միջև ընթացող առաջնությունը։ Խաղալով Գլազգոյի դպրոցականների թիմում՝ իր տարիքային խմբերի միջև ընթացող պայքարում հաղթել է Շոտլանդիայի գավաթը, իսկ հետո հրավիրվել է Շոտլանդիայի դպրոցականների հավաքական, որը անպարտելի էին Վիքթրի Շիլդ գավաթի համար Տնային Ազգերի միջև ընթացող պայքարում։ 1966 թվականին Դալգլիշով սկսեցին լրջորեն հետաքրքրվել «Վեստ Հեմը» և «Լիվերպուլը»։
Դալգլիշը 1967 թվականի մայիսին կնքեց նախնական պայմանագիր շոտլանդական «Սելտիկի» հետ։ Իսկ մինչ այդ «Սելտիկի» գլխավոր մարզիչ Ջոկ Սթեյնը Քենիին ծնողներ տուն ուղարկեց իր օգնական Շոն Ֆալլոնին՝ «տեսնելու համար» Դալգլիշին։ Իմանալով, որ Ֆալլոնն իր տան դռան մոտ է, Դալգլիշը վազում է իր սենյակ, որպեսզի թաքցնի «Ռեյնջերս» ակումբի պաստառները։ Իր առաջին մրցաշրջանը Դալգլիշն անցկացրեց «Կամբերնոլդ Յունայթեդի» կազմում վարձավճարով։ Այս մրցաշրջանում «Կամբերնոլդ Յունայթեդի» կազմում Դալգլիշը դարձավ 37 գոլի հեղինակ։ Այդ նույն ժամանակահատվածում նա նաև աշխատում էր որպես ատաղձագործի օգնական։ Հաջորդ մրցաշրջանում Դալգլիշը սկսեց հաճախ հայտնվել «Սելտիկի» պահեստային թիմի կազմում, որը հայտնի էր բոլորին որպես «Կյուլիթի փողոցի հանցախումբ» (ապագայում Շոտլանդիայի հավաքականի լավագույն փոխհամաձայնեցված ֆուտբոլիստների խումբը)։ Այդ թիմում խաղում էին նաև Դենի ՄակԳրեյնը, Ջորջ Կոննելլին, Լու Մակարին և Դեյվիդ Հեյը։ Դալգլիշի նորամուտը «Սելտիկի» առաջին թիմում կայացավ 1968 թվականին։ Նա Շոտլանդական լիգայի գավաթի 1/4 եզրափակչում՝ «Համիլթոն Ակադեմիկալի» դեմ խաղում, փոխարինում կատարելով՝ մտավ խաղադաշտ։ Դալգլիշը նաև ականատես է եղել 1971 թվականին Այբրոկսում տեղի ունեցած ողբերգությանը. նա ներկա է եղել Հին Ֆիրմայի դերբիին (Սելտիկ - Ռեյնջերս), որի ժամանակ զոհվել էր «Ռեյնջերսի» 66 երկրպագու։
1971-72 մրցաշրջանում Դալգլիշը հաստատվեց «Սելտիկի» առաջին թիմում։ Ակումբի կազմում իր առաջին պաշտոնական գոլը նա 11 մետրանոց հարվածից խփել է «Ռեյնջերսի» դեմ հաղթական խաղում, որ անցկացվել է Այբրոկս մարզադաշտում 1971 թվականի օգոստոսին՝ Շոտլանդական լիգայի գավաթի շրջանակներում։ Այդ մրցաշրջանում նա խփեց 23 գոլ առաջնության և գավաթի 49 խաղերում։ Հաջորդ մրցաշրջանում Դալգլիշը բոլոր մրցաշարերում խփած իր 41 գոլերով դարձավ «Հուպսի» լավագույն ռմբարկուն։ Իսկ արդեն 1975-76 մրցաշրջանում նա դարձավ թիմի ավագը։ Այդ մրցաշրջանում «Հուպսին» վերջին տասներկու տարիների ընթացքում առաջին անգամ չհաջողվեց հաղթել որևէ առաջնություն։ Այդ ամենի հետ առանցքային կապ ուներ այն, որ Սթեյնը, ենթարկվելով ավտովթարի, ծանր վնասվածք էր ստացել և բաց էր թողել այդ մրցաշրջանի մեծ մասը։ 1977 թվականի օգոստոսին Շոտլանդիայի առաջնություններում և Եվրոգավաթներում «Սելտիկի» կազմում անցկացրած 320 խաղերից և 167 գոլերից հետո Դալգլիշը «գնվեց» «Լիվերպուլի» կողմից և բրիտանական ֆուտբոլային տրանսֆերների մեջ սահմանվեց ռեկորդային տրանսֆեր 440 000 £ չափով։ Դալգլիշի տեղափոխությունը վատ ընդունվեց «Սելտիկի» երկրպագուների կողմից, և երբ Դալգլիշը 1978 թվականի օգոստոսին «Սելտիկ Պարկում» ստիպված եղավ խաղալ, նա ակումբի երկրպագուների կողմից արժանացավ սուլոցների։
«Լիվերպուլը» Դալգլիշին գնեց այն նպատակով, որ նա կփոխարինի թիմի լավագույն հարձակվող Քևին Քիգանին, ով տեղափոխվել էր «Համբուրգ»։ «Լիվերպուլի» երկրպագուները սկզբում թերահավատորեն էին նայում այն բանին, որ Դալգլիշը կարող է փոխարինել Քիգանին։ Սակայն Դալգլիշը արագորեն հարմարվեց ակումբի խաղին։ Նա իր նորամուտը կատարեց 1977 թվականի օգոստոսի 13-ին «Ուեմբլի» մարզադաշտում մրցաշրջանի բացման խաղում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ սուպերգավաթային եզրափակիչ խաղում հանդես գալով յոթ համարի մարզաշապկով (այն նախկինում պատկանում էր Քևին Քիգանին)։ Նա Լիվերպուլի կազմում իր առաջին գոլը խփել է մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 20-ին «Միդլսբրոյի» դեմ խաղում։ Դալգլիշը գոլի հեղինակ դարձավ նաև երեք օր հետո՝ «Էնֆիլդում» իր համար նորամուտային խաղում. նրանց թիմը «Նյուքասլին» հաղթեց 2:0 հաշվով։ Դալգլիշը խփեց «Լիվերպուլի» վեցերորդ գոլը 1977 թվականի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի պատասխան խաղում ընդդեմ Քիգանի «Համբուրգի». վերջինս ջախջախիչ պարտություն կրեց 6:0 հաշվով։ «Լիվերպուլում» իր առաջին մրցաշրջանում Դալգլիշը խաղաց 62 խաղ և դարձավ 31 գոլի հեղինակ (ներառյալ 1978 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակչում՝ «Ուեմբլի» մարզադաշտում «Բրյուգեի» դեմ խաղում խփված հաղթական գնդակը)։
Իր երկրորդ մրցաշրջանում Դալգլիշը սահմանեց ռեկորդ՝ ակումբի կազմում խփելով 21 գնդակ, ինչպես նաև այդ մրցաշրջանում նա ֆուտբոլային լրագրողների վարկածով ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Քենին բաց չէր թողնում ոչ մի խաղ ընդհուպ մինչև 1980-81 մրցաշրջանը, երբ նա դուրս էր եկել խաղադաշտ «Լիվերպուլի» 42 խաղերից 34-ում և դարձել էր ընդամենը 8 գոլի հեղինակ։ Այդ մրցաշրջանում «Կարմիրները» Դալգլիշի հետ առաջին անգամ չհաղթեցին առաջնությունը՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը, սակայն դրա փոխարեն նրանք հաղթանակ տարան Չեմպիոնների Լիգայում և Անգլիայի գավաթի մրցությունում։ Հաջորդ մրցաշրջանում Դալգլիշը, բարելավելով գոլային վիճակագրությունը, դարձավ 13 գոլի հեղինակ, իսկ «Լիվերպուլը» 13-րդ անգամ դարձավ երկրի չեմպիոն, ինչը երրորդ անգամն էր Դալգլիշի «հայտնվելուց» հետո։ Այդ և մյուս մրցաշրջաններում արդեն սկսվում էր ձևավորվել Դալգլիշի հարվածային տանդեմը Իան Ռաշի հետ։ Քենին սկսեց խաղալ նրա հետ՝ «ուշադրությունն իր վրա գրավելով և դրանով իսկ ազատ տարածքները բացելով նրա համար»։
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Ազգային գավաթներ | Եվրոգավաթներ | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գավաթ | Լիգայի գավաթ | ||||||||||||
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Սելտիկ | 1968-69 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
1969-70 | 2 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | |
1970-71 | 3 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 7 | 0 | |
1971-72 | 31 | 17 | 4 | 1 | 8 | 5 | 7 | 0 | 3 | 6 | 53 | 29 | |
1972-73 | 32 | 23 | 6 | 5 | 11 | 10 | 4 | 3 | 3 | 0 | 56 | 41 | |
1973-74 | 33 | 18 | 6 | 1 | 10 | 3 | 7 | 2 | 3 | 1 | 59 | 25 | |
1974-75 | 33 | 16 | 5 | 2 | 8 | 3 | 2 | 0 | 3 | 0 | 51 | 21 | |
1975-76 | 35 | 24 | 1 | 1 | 10 | 4 | 5 | 3 | 2 | 0 | 53 | 32 | |
1976-77 | 35 | 14 | 7 | 1 | 10 | 10 | 2 | 1 | 0 | 0 | 54 | 26 | |
Ընդհանուր | 204 | 112 | 30 | 11 | 60 | 35 | 28 | 9 | 16 | 7 | 338 | 174 | |
Լիվերպուլ | 1977-78 | 42 | 20 | 1 | 1 | 9 | 6 | 7 | 3 | 3 | 1 | 62 | 31 |
1978-79 | 42 | 21 | 7 | 4 | 1 | 0 | 2 | 0 | 2 | 0 | 54 | 25 | |
1979-80 | 42 | 16 | 8 | 2 | 7 | 4 | 2 | 0 | 1 | 1 | 60 | 23 | |
1980-81 | 34 | 8 | 2 | 2 | 8 | 7 | 9 | 1 | 1 | 0 | 54 | 18 | |
1981-82 | 42 | 13 | 3 | 2 | 10 | 5 | 6 | 2 | 1 | 0 | 62 | 22 | |
1982-83 | 42 | 18 | 3 | 1 | 7 | 0 | 5 | 1 | 1 | 0 | 58 | 20 | |
1983-84 | 33 | 7 | 0 | 0 | 8 | 2 | 9 | 3 | 1 | 0 | 51 | 12 | |
1984-85 | 36 | 6 | 7 | 0 | 1 | 0 | 7 | 0 | 2 | 0 | 53 | 6 | |
1985-86 | 21 | 3 | 6 | 1 | 2 | 1 | 0 | 0 | 2 | 2 | 31 | 7 | |
1986-87 | 18 | 6 | 0 | 0 | 5 | 2 | 0 | 0 | 2 | 0 | 25 | 8 | |
1987-88 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | |
1988-89 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | |
1989-90 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
Ընդհանուր | 355 | 118 | 37 | 13 | 59 | 27 | 47 | 10 | 17 | 4 | 515 | 172 | |
Ընդհանուրը կարիերայում | 559 | 230 | 67 | 24 | 119 | 62 | 75 | 19 | 33 | 11 | 853 | 346 |
Աղբյուրներ՝
Հավաքական | Թվական | ԱԱ-ի ընտրական խաղեր | ԱԱ-ի եզրափակիչ խաղեր | ԵԱ-ի ընտրական խաղեր | Բրիտանիայի առաջնություն | Ընկերական խաղեր | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Շոտլանդիա | 1971 | - | - | - | - | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 |
1972 | 2 | 1 | - | - | - | - | 0 | 0 | 0 | 0 | 2 | 1 | |
1973 | 2 | 0 | - | - | - | - | 3 | 1 | 4 | 0 | 9 | 1 | |
1974 | - | - | 3 | 0 | 1 | 0 | 3 | 1 | 4 | 3 | 11 | 4 | |
1975 | - | - | - | - | 5 | 1 | 3 | 1 | 2 | 0 | 10 | 2 | |
1976 | 2 | 0 | - | - | - | - | 2 | 2 | 2 | 1 | 6 | 3 | |
1977 | 2 | 2 | - | - | - | - | 3 | 3 | 5 | 2 | 10 | 7 | |
1978 | - | - | 3 | 1 | 3 | 2 | 3 | 0 | 1 | 0 | 10 | 3 | |
1979 | - | - | - | - | 4 | 1 | 3 | 0 | 2 | 0 | 9 | 1 | |
1980 | 2 | 0 | - | - | 1 | 1 | 3 | 0 | 2 | 0 | 8 | 1 | |
1981 | 4 | 1 | - | - | - | - | 0 | 0 | 0 | 0 | 4 | 1 | |
1982 | - | - | 2 | 1 | 1 | 2 | 3 | 0 | 2 | 1 | 8 | 4 | |
1983 | - | - | - | - | 3 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 4 | 0 | |
1984 | 2 | 1 | - | - | - | - | 0 | 0 | 1 | 1 | 3 | 2 | |
1985 | 2 | 0 | - | - | - | - | - | - | 1 | 0 | 3 | 0 | |
1986 | - | - | - | - | 2 | 0 | - | - | 1 | 0 | 3 | 0 | |
Ընդհանուրը կարիերայում | 18 | 5 | 8 | 2 | 21 | 7 | 26 | 8 | 29 | 8 | 102 | 30 |
Աղբյուր՝
Թվական | Ամսաթիվ | Վայր | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Առաջնություն |
---|---|---|---|---|---|---|
1 | 15 Նոյեմբերի 1972 | Հեմպդեն Պարկ, Գլազգո | Դանիա | 1-0 | 2-0 | ԱԱԸՓ |
2 | 16 Մայիսի 1973 | Հեմպդեն Պարկ, Գլազգո | Հս. Իռլանդիա | 1-2 | 1-2 | ՄԲՏԱ |
3 | 27 Մարտի 1974 | Վալդստադիոն, Ֆրանկֆուրտ | ԳԴՀ | 1-2 | 1-2 | ԸԽ |
4 | 14 Մայիսի 1974 | Հեմպդեն Պարկ, Գլազգո | Ուելս | 1-0 | 2-0 | ՄԲՏԱ |
5 | 6 Հունիսի 1974 | Ուլլեվոլ, Օսլո | Նորվեգիա | 2-1 | 2-1 | ԸԽ |
6 | 30 Հոկտեմբերի 1974 | Հեմպդեն Պարկ, Գլազգո | ԳԴՀ | 3-0 | 3-0 | ԸԽ |
7 | 20 Մայիսի 1975 | Հեմպդեն Պարկ, Գլազգո | Հս. Իռլանդիա | 2-0 | 3-0 | ՄԲՏԱ |
8 | 29 Հոկտեմբերի 1975 | Հեմպդեն Պարկ, Գլազգո | Դանիա | 1-1 | 3-1 | ԵԱԸՓ |
9 | 8 Մայիսի 1976 | Հեմպդեն Պարկ, Գլազգո | Հս. Իռլանդիա | 3-0 | 3-0 | ՄԲՏԱ |
10 | 15 Մայիսի 1976 | Հեմպդեն Պարկ, Գլազգո | Անգլիա | 2-1 | 2-1 | ՄԲՏԱ |
11 | 8 Սեպտեմբերի 1976 | Հեմպդեն Պարկ, Գլազգո | Ֆինլանդիա | 3-0 | 6-0 | ԸԽ |
12 | 27 Ապրիլի 1977 | Հեմպդեն Պարկ, Գլազգո | Շվեյցարիա | 2-1 | 3-1 | ԸԽ |
13 | 1 Հունիսի 1977 | Հեմպդեն Պարկ, Գլազգո | Հս. Իռլանդիա | 1-0 | 3-0 | ՄԲՏԱ |
14 | 1 Հունիսի 1977 | Հեմպդեն Պարկ, Գլազգո | Հս. Իռլանդիա | 3-0 | 3-0 | ՄԲՏԱ |
15 | 4 Հունիսի 1977 | Ուեմբլի, Լոնդոն | Անգլիա | 2-0 | 2-1 | ՄԲՏԱ |
16 | 15 Հունիսի 1977 | Ազգային մարզադաշտ, Սանտյագո | Չիլի | 1-0 | 4-2 | ԸԽ |
17 | 21 Սեպտեմբերի 1977 | Հեմպդեն Պարկ, Գլազգո | Չեխոսլովակիա | 3-0 | 3-1 | ԱԱԸՓ |
18 | 12 Հոկտեմբերի 1977 | Էնֆիլդ, Լիվերպուլ | Ուելս | 2-0 | 2-0 | ԱԱԸՓ |
19 | 11 Հունիսի 1978 | Մալվինաս Արհենտինաս, Մենդոսա | Նիդերլանդներ | 1-1 | 3-2 | ԱԱ |
20 | 25 Հոկտեմբերի 1978 | Հեմպդեն Պարկ, Գլազգո | Նորվեգիա | 1-1 | 3-2 | ԵԱԸՓ |
21 | 25 Հոկտեմբերի 1978 | Հեմպդեն Պարկ, Գլազգո | Նորվեգիա | 2-2 | 3-2 | ԵԱԸՓ |
22 | 7 Հունիսի 1979 | Ուլլեվոլ, Օսլո | Նորվեգիա | 2-0 | 4-0 | ԵԱԸՓ |
23 | 26 Մարտի 1980 | Հեմպդեն Պարկ, Գլազգո | Պորտուգալիա | 1-0 | 4-1 | ԵԱԸՓ |
24 | 25 Փետրվարի 1981 | Ռամատ-Գան, Ռամատ-Գան | Իսրայել | 1-0 | 1-0 | ԱԱԸՓ |
25 | 23 Մարտի 1982 | Հեմպդեն Պարկ, Գլազգո | Նիդերլանդներ | 2-0 | 2-1 | ԸԽ |
26 | 15 Հունիսի 1982 | Լա-Ռոսալեդա, Մալագա | Նոր Զելանդիա | 1-0 | 5-2 | ԱԱ |
27 | 15 Դեկտեմբերի 1982 | Էյզել, Բրյուսել | Բելգիա | 1-0 | 2-3 | ԵԱԸՓ |
28 | 15 Դեկտեմբերի 1982 | Էյզել, Բրյուսել | Բելգիա | 2-1 | 2-3 | ԵԱԸՓ |
29 | 12 Սեպտեմբերի 1984 | Հեմպդեն Պարկ, Գլազգո | ՀՍ | 3-1 | 6-1 | ԸԽ |
30 | 14 Նոյեմբերի 1984 | Հեմպդեն Պարկ, Գլազգո | Իսպանիա | 3-1 | 3-1 | ԱԱԸՓ |
Աղյուսակում տրված հապավումների ցանկը.
Ակումբ | Երկիր | Սկիզբ | Ավարտ | Արդյունքներ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ո | Պ | Հ % | ||||||
Լիվերպուլ | Մայիսի 30, 1985 | Փետրվարի 22, 1991 | 299 | 182 | 76 | 41 | 60,87 | |||
Բլեքբեռն Ռովերս | Հոկտեմբերի 12, 1991 | Հունիսի 25, 1995 | 196 | 103 | 46 | 47 | 52,55 | |||
Նյուքասլ Յունայթեդ | Հունվարի 14, 1997 | Օգոստոսի 27, 1998 | 78 | 30 | 22 | 26 | 38,46 | |||
Սելտիկ | Փետրվարի 10, 2000 | Հունիս 1, 2000 | 18 | 10 | 4 | 4 | 55,56 | |||
Լիվերպուլ | Հունվարի 8, 2011 | Մայիսի 16, 2012 | 74 | 35 | 17 | 22 | 47,30 | |||
Ընդհանուր | 665 | 360 | 165 | 140 | 54,14 |
Աղյուսակում տրված հապավումների ցանկը.
{{cite news}}
: Cite uses deprecated parameter |authors=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենի Դալգլիշ» հոդվածին։ |
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |