Սթենլի Ֆալկոու | |
---|---|
Ծնվել է | 1934 Օլբանի, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 5, 2018 Portola Valley, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կենսաբան, համալսարանի դասախոս, մանրէաբան և մանրէաբան |
Հաստատություն(ներ) | Սթենֆորդի համալսարան |
Գործունեության ոլորտ | մանրէաբանություն և Բակտերիաբանություն |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպություն և Լոնդոնի թագավորական ընկերություն |
Ալմա մատեր | Մենի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Պարգևներ | |
Stanley Falkow Վիքիպահեստում |
Սթենլի Ֆալկոու անգլ.՝ Stanley Falkow, 1934, Օլբանի, ԱՄՆ - մայիսի 5, 2018, Portola Valley, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ, ամերիկացի մանրէաբան, Սթենֆորդի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Գիտությունների ազգային ակադեմիայի (1984) և Բժշկության ակադեմիայի (1997) ԱՄՆ անդամ, Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ (2007)։
Պարգևատրվել է ԱՄՆ Գիտության ազգային մեդալով։
Սթենլի Ֆալկոուն ծնվել է ԱՄՆ-ում, նրա ծնողները խորհրդային տարիներին Կիևից արտագաղթել են ԱՄՆ։ Սթենլին 11 տարեկանում ընթերցել է Պոլ դե Կրյուիի «Մանրէների որսորդները» գիրքը և տարվել մանրէաբանությամբ։
Սովորել է մանրէաբանություն Մենի համալսարանում և 1955 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել այն և աշխատանքի է անցել պաթոլոգիայի լաբորատորիայում։ Հետագայում ուսումը շարունակել է Բրաունի համալսարանում և ստացել կենսաբանության մագիստրոսի (1960) և դոկտոր (1961) կոչումներ, որից հետո որպես բակտերիալ իմունոլոգիայի տնօրենի օգնական աշխատել է Ուոլթեր Ռիդ բանակի գիտահետազոտական ինստիտուտում։
Սթենլի Ֆալկոուն մանրէաբանություն է դասավանդել Ջորջթաունի և Վաշինգտոնի համալսարաններում, 1981 թվականից դասավանդել է Սթենֆորդի համալսարանում, որտեղ մինչև 1985 թվականը ղեկավարել է բժշկական մանրէաբանության ամբիոնը։ Եղել է Բժշկական դպրոցի պատվավոր պրոֆեսոր։ 1997-1998 թվականներին եղել է Ամերիկյան մանրէաբանության միության նախագահ։
1979 թվականին Գիտությունների պատվավոր դոկտորի կոչում է ստացել Մենի համալսարանից, 1999 թվականին՝ Կանադական Գելֆի համալսարանից։ 1989 թվականին Շվեդիայի Ումեոյի համալսարանը Սթենլի Ֆալկոուին շնորհել է դոկտորի կոչում։
Կինը՝ Լյուսի Ս. Թոմփկինսը, եղել է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր։
Սթենլի Ֆալկոուն թոշակի է անցել 2010 թվականին։ Նա մահացել է 2018 թվականի մայիսի 5-ին, 84 տարեկան հասակում, Կալիֆորնիայի Պորտոլա հովտում գտնվող իր տանը միելոդիսպլաստիկ համախտանիշից։