Ռուդոլֆ Վիրխով գերմ.՝ Rudolf Virchow |
---|
|
Ի ծնե | գերմ.՝ Noppe Suzanna |
---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1821(1821-10-13) |
---|
Ծննդավայր | Սվիդվին, Province of Pomerania, Պրուսիայի թագավորություն |
---|
Մահացել է | սեպտեմբերի 5, 1902(1902-09-05) (80 տարեկան) |
---|
Մահվան վայր | Բեռլին, Գերմանական կայսրություն |
---|
Մահվան պատճառ | Սրտային անբավարարություն |
---|
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
---|
Կրթություն | HU Berlin և JMU |
---|
Մասնագիտություն | կենսաբան, մարդաբան, հնէաբան, հնագետ, նախապատմության ուսումնասիրող, ակադեմիկոս, քաղաքական գործիչ, բժիշկ, համալսարանի դասախոս, ախտաբան, հնեամարդաբան և գրող |
---|
Աշակերտներ | Eduard Hitzig?, Edwin Klebs?, Alfredo Kanthack? և Friedrich Daniel von Recklinghausen? |
---|
Աշխատավայր | JMU, HU Berlin և Շարիտե |
---|
Պաշտոն | Գերմանական կայսրության Ռեյխստագի անդամ |
---|
Անդամակցություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն, Լոնդոնի թագավորական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Ազգային բժշկական ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա |
---|
Կուսակցություն | German Free-minded Party? |
---|
Զավակներ | Hans Virchow?, Anna Emilie Adele Virchow? և Ernst Oswald Virchow? |
---|
Ծնողներ | հայր՝ Karl Christian Siegfried Virchow? |
---|
Պարգևներ | |
---|
Ստորագրություն
|
Ռուդոլֆ Լյուդվիգ Կառլ Վիրխով (գերմ.՝ Rudolf Ludwig Carl Virchow, հոկտեմբերի 13, 1821(1821-10-13), Սվիդվին, Province of Pomerania, Պրուսիայի թագավորություն - սեպտեմբերի 5, 1902(1902-09-05), Բեռլին, Գերմանական կայսրություն), գերմանացի ախտաբան, հասարակական գործիչ։ Համարվում է ժամանակակից ախտաբանական անատոմիայի և բջջային ախտաբանության տեսության հիմնադիրը։
Կենսագրություն
Ավարտել է Բեռլինի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1843)։ 1856 թվականից եղել է նույն համալսարանում նրա համար հատուկ ստեղծված ախտաբանական անատոմիայի, ընդհանուր ախտաբանության ու թերապիայի ամբիոնի պրոֆեսոր, միաժամանակ ախտաբանության ինստիտուտի տնօրեն։ Վիրխովը առաջ է քաշել բջջային ախտաբանության տեսությունը, որի համաձայն օրգանիզմի ցանկացած ախտաբանական պրոցես նրա առանձին բջիջների կենսագործունեության խանգարումների գումարն է։ Զբաղվել է իր ժամանակին հայտնի համարյա բոլոր հիվանդությունների ուսումնասիրությամբ, տվել դրանց ախտաբանաանատոմիական բնութագիրը, բացահայտել մարդու կարևորագույն հիվանդությունների (ուռուցքներ, տուբերկուլոզ) և ընդհանուր կենսաբանական պրոցեսների (բորբոքում, հյուսվածքների վերականգնում) ախտածնությունը։ Համաճարակագիտական հետազոտությունների հիման վրա Վիրխովը հաստատել է շատ հիվանդությունների սոցիալական բնույթը։ Վիրխովի ուսումնասիրությունները և բջջային ախտաբանության տեսությունը մեծ ազդեցություն են ունեցել բժշկագիտության զարգացման վրա, սակայն այդ տեսությունն ունեցել է միակողմանի, մեխանիստական բնույթ։ Վիրխովը զբաղվել է նաև մարդաբանության, ազգագրության, հնէաբանության հարցերով։ Ընտրվել է բազմաթիվ երկրների ակադեմիաների և բժշկական ընկերությունների պատվավոր անդամ։ Կյանքի վերջին շրջանում Վիրխովը հանդես է եկել որպես Դարվինի էվոլյուցիոն ուսմունքի կատաղի թշնամի։ 1880—1893 թվականներին նա ոայխստագի անդամ էր։ Եղել է բուրժուական առաջադիմական կուսակցության հիմնադիրներից և առաջնորդներից (1861—1864)։ Ազատամիտների կուսակցության ստեղծումից (1884) հետո Վիրխովը նրա ղեկավարներից էր։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Who Named It?
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Вирхов Рудольф // Большая советская энциклопедия (ռուս.): / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 365.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 471)։
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|