Ռոբերտ Հուկ Robert Hooke | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18 (28), 1635 Freshwater, Անգլիայի թագավորություն |
Մահացել է | մարտի 3 (14), 1703 (67 տարեկան) Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Գերեզման | St Helen's Bishopsgate |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Դավանանք | Անգլիկան եկեղեցի |
Մասնագիտություն | ճարտարապետ, աստղագետ, ֆիզիկոս, օրագրի հեղինակ, համալսարանի դասախոս, փիլիսոփա, գյուտարար, կենսաբան և բնագետ |
Հաստատություն(ներ) | Լոնդոնի թագավորական ընկերություն, Գրեշեմ քոլեջ և City of London Corporation? |
Գործունեության ոլորտ | մեխանիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ճարտարապետություն, աստղագիտություն, Տեղագրական հանույթ, մաթեմատիկա և Նյութագիտություն |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
Ալմա մատեր | Քրայսթ Չյորչ, Վեսմինստերի դպրոց, Ուոդհեմ քոլեջ և Օքսֆորդի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն, լատիներեն և հին հունարեն |
Գիտական ղեկավար | Թոմաս Ուիլիս |
Հայտնի աշակերտներ | Էդմունդ Հալլեյ |
Պարգևներ | |
Հայր | Ջոն Հուկ |
Մայր | Սեսիլիա Ջայլս |
Ստորագրություն | |
Robert Hooke Վիքիպահեստում |
Ռոբերտ Հուկ (անգլ.՝ Robert Hooke, հուլիսի 18 (28), 1635, Freshwater, Անգլիայի թագավորություն - մարտի 3 (14), 1703, Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի բնախույզ, էնցիկլոպեդիստ, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1663 թվականից)։
Սովորել է Վեսթմինսթերյան դպրոցում, որտեղ ուսումնասիրել է լեզուներ, ինչպես նաև մաթեմատիկա, ֆիզիկա և մեխանիկա։ 1653 թվականին ընդունվել է Օքսֆորդի համալսարան, որտեղ հետագայում եղել է Ռոբերտ Բոյլի օգնականը։ 1665 թվականից եղել է Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր, 1677-1683 թվականներին՝ Լոնդոնի թագավորական ընկերության քարտուղար։
Հուկն իր աշխատանքներում անդրադարձել է բնագիտության բազմաթիվ հարցերի։ 1659 թվականին պատրաստել է օդային պոմպը։ Քրիստիան Հյույգենսի հետ հաստատել է (մոտ 1660 թվական) ջերմաչափի հաստատուն կետերը՝ սառույցի հալման և ջրի եռման կետերը։ Կատարելագործել է բարոմետրը, հայելային աստղադիտակը, դիտախողովակն օգտագործել անկյունները չափելու համար, նախագծել քամու ուժը չափող սարք, շրջանը մասերի բաժանող մեքենա և այլ բազմաթիվ սարքեր։ Ժամացույցի մեխանիզմի հիմնական մասը (Anchor escapement), Հուկի մանրադիտակը, խցանի կառուցվածքը, ոջիլի գծագիրը։
1660 թվականին սահմանել է առաձգական մարմնին կիրառված և այդ մարմնի դեֆորմացիայի համեմատականության օրենքը։
Հուկը տվել է մոլորակների շարժման ընդհանուր պատկերը և արտահայտել այն միտքը, որ բոլոր երկնային մարմինները ձգում են իրար։ 1660 թվականից փորձում էր ձևակերպել տիեզերական ձգողության գաղափարը, որը 1674 թվականին ձևակերպեց «Երկրագնդի շարժման ապացույցի փորձ» տրակտատում։ 1679 թվականին ենթադրություն է արել, որ եթե ձգողության ուժը հակադարձ համեմատական է հեռավորության քառակուսուն, ապա մոլորակը պետք է շարժվի էլիպսով։ 1680 թվականի հունվարի 6-ին Իսահակ Նյուտոնին գրված նամակում հստակորեն ձևակերպում է տիեզերականության ձգողականության օրենքը՝ ցույց տալով կապը Կեպլերի օրենքի հետ, և առաջարկում է անգլիացի գիտնականին տալ տեսության մաթեմատիկական հիմնավորումը։ Այդ նամակով է սկսվում տիեզերական ձգողականության օրենքի փաստացի պատմությունը։
Հուկը կողմնակից էր լույսի ալիքային տեսությանը և վիճարկում էր մասնիկային (կորպուսկուլային) տեսությունը, ջերմությունը համարում էր նյութի մասնիկների մեխանիկական շարժման արդյունք։ Իր կատարելագործած միկրոսկոպով Հուկը դիտել է բույսի կառուցվածքը և առաջին անգամ ցույց տվել խցանի բջջային կառուցվածքի ճշգրիտ պատկերը («բջիջ» տերմինը մտցրել է Հուկը), ինչպես նաև նկարագրել սամիթի, կտկենու, գազարի բջիջների կազմությունը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Հուկ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 638)։ |