Ջորջ Բենսոն | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ George Benson |
Ի ծնե անուն | անգլ.՝ George Washington Benson |
Ծնվել է | մարտի 22, 1943 (81 տարեկան) Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ջազ, smooth jazz, փոփ, ռիթմ էնդ բլյուզ և Ֆանկ |
Մասնագիտություն | կիթառահար, երգիչ, երգերի հեղինակ, ջազ երաժիշտ, կոմպոզիտոր, ջազ կիթառահար, ստուդիական երաժիշտ և հեղինակ-կատարող |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Warner Bros. Records, Columbia Records, Concord Records, Warner Bros., computer telephony integration?, The Verve? և Prestige? |
Կրթություն | Շենլի ավագ դպրոց |
Պարգևներ | |
Կայք | georgebenson.com |
George Benson Վիքիպահեստում |
Ջորջ Բենսոն (անգլ.՝ George Benson, մարտի 22, 1943, Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի կիթառահար և վոկալիստ, ստեղծագործում է ջազ, սոֆթ ռոք և ռիթմ ընդ բլյուզ ժանրերով։ Նրա հաջողության տարիները 1970-ական թվականներն էին։ Նա տասնյակ «Գրեմմի» մրցանակներ ունի, որոնց շարքում է «Տարվա ձայնագրություն» անվանակարգում ստացած մրցանակը։
Բենսոնը ջազ-կիթառահարի կարիերան սկսել է 21 տարեկան հասակից։ Աշխատել է Մայլզ Դևիսի, Քուինսի Ջոնսի և Jefferson Airplane խմբի հետ։ 1970-ական թվականներին նրա «Give Me the Night», «Lady Love Me (One More Time)», «Turn Your Love Around», «Inside Love (So Personal)», «In Your Eyes» և «This Masquerade» երգերը գլխավորում էին փոփ և R&B չարթերը։ Նրա կատարելագործմանը նպաստել են Սթիվի Ուանդերը, Բոբի Ուոմակը, Դոնի Հետհետուեմը և Նետ Քինգ Քոուլը։
Ջորջ Բենսոնը ջազ կիթառահարների պատմության մեջ ականավոր ներկայացուցիչներից մեկն է։ Նա նվագել է սվինգի, բիպոփի, ջազ-ռոքի, smooth-ջազի միջակայքում, հասնելով մինչև փոփ և ռիթմ ընդ բլյուզ։ 1979 թ. Ջորջ Բենսոնը ձայնագրում է Unchained melody երգը։
Բենսոնը ամուսնացելէ Ջոնի Լիի հետ 1965 թվականին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Բենսոն» հոդվածին։ |
|