Ջեք Գրիլիշ (անգլ. ՝ Jack Grealish , սեպտեմբերի 10 , 1995 (1995-09-10 ) , Բիրմինգհեմ , Արևմտյան Միդլենդս , Անգլիա , Միացյալ Թագավորություն ), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մանչեսթեր սիթիյի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և վինգերի դիրքում ։ Գրիլիշը Աստոն Վիլլայի ավագն է։
Ակումբային կարիերա
Աստոն Վիլլա
Գրիլիշը Աստոն Վիլլայի ակադեմիայի սան է ։ Առաջին անգամ Աստոն Վիլլայի առաջին թիմի պահեստայինների նստարանին հայտնվեց 2012 թվականի մարտի 31-ին՝ 16 տարեկան հասակում՝ Չելսիի դեմ խաղում ։ 2012-13 մրցաշրջանում նա Աստոն Վիլլայի Մ19 թիմի հետ հաղթեց NextGen Series մրցաշարը ՝ գոլի հեղինակ դառնալով կիսաեզրափակչի Սպորտինգ Լիսաբոնի դեմ խաղում ։
2013 թվականի սեպտեմբերի 13-ին Գրիլիշը մինչև 2014 թվականի հունվարի 13-ը վարձավճարով միացավ Նոթս Կաունտիին ՝ ստանալով 7 համարի մարզաշապիկը ։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Միլթոն Քինս Դոնսի դեմ խաղում ։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 17-ին՝ Լեյտոն Օրիենտի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ ։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց դեկտեմբերի 7-ին՝ Ջիլինգհեմի դեմ խաղում ։ Դեկտեմբերի 14-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կոլչեսթեր Յունայթեդի դեմ խաղում ։ 2014 թվականի հունվարի 17-ին Նոթս Կաունտին երկարաձգեց Գրիլիշի վարձավճարը մինչև մրցաշրջանի ավարտը ։ Ակումբի կազմում անգլիացին անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ ։
Վարձավճարի ավարտից հետո Գրիլիշը վերադարձավ Աստոն Վիլլա ։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց 2014 թվականի մայիսի 7-ին՝ փոխարինելով Ռայան Բերտրանդին Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում ։ Հոկտեմբերի 14-ին Գրիլիշը 4 տարով երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ ։ Առաջին հանդիպումը Անգլիայի գավաթում անցկացրեց 2015 թվականի հունվարի 4-ին՝ Բլեքփուլի դեմ խաղում ։ Պրեմիեր Լիգայում թիմի մեկնարկային կազմում Գրիլիշը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ապրիլի 7-ին՝ Քուինս Պարկ Ռեյնջերսի դեմ խաղում ։ Մայիսի 30-ին նա մասնակցեց Անգլիայի գավաթի եզրափակչի Արսենալի դեմ հանդիպմանը , սակայն Աստոն Վիլլան պարտվեց 4-0 հաշվով ։ 2014-15 մրցաշրջանում Գրիլիշը անցկացրեց 24 հանդիպում ՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Աստոն Վիլլայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ։
Իր առաջին գոլը Աստոն Վիլլայի կազմում Գրիլիշը խփեց 2015 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Լեսթեր Սիթիի դեմ խաղում ։ 2015-16 մրցաշրջանում նա 16 հանդիպում անցկացրեց առաջնությունում , որոնցում բոլորում Աստոն Վիլլան պարտվեց և դուրս մնաց Պրեմիեր Լիգայից ։ Գրիլիշը շրջանցեց Շոն Տորնտոնի հակառեկորդը, ով պարտվել էր իր բոլոր 11 հանդիպումներում 2002-03 մրցաշրջանում ։ 2016 թվականի սեպտեմբերի 7-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2020 թվականը ։ Դեկտեմբերի 10-ին Գրիլիշը խփեց Ուիգան Ատլետիկի դեմ հանդիպման միակ գնդակը խաղի 88-րդ րոպեին՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին ։ 2017 թվականի փետրվարի 4-ին նա դարձավ գոլային փոխանցման հեղինակ, ապա հեռացվեց խաղադաշտից Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում ։ Մայիսի 7-ին անգլիացին գոլ խփեց Բրայթոնի դեմ հանդիպման 89-րդ րոպեին՝ փրկելով Աստոն Վիլլային պարտությունից ։ 2016-17 մրցաշրջանում Գրիլիշը անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ ։
2018 թվականի մայիսի 26-ին Գրիլիշը մասնակցեց Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի եզրափակչի Ֆուլհեմի դեմ հանդիպմանը , սակայն Աստոն Վիլլան պարտվեց 1-0 հաշվով ։ Սեպտեմբերի 24-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2023 թվականը ։ Նոյեմբերի 2-ին անգլիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բոլթոն Ուոնդերերսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով ։ Դեկտեմբերի 7-ին՝ Վեստ Բրոմվիչի դեմ խաղում Գրիլիշը ստացավ սրունքի վնասվածք՝ բաց թողելով շուրջ 3 ամիս ։ Նա խաղադաշտ վերադարձավ 2019 թվականի մարտի 2-ին՝ որպես թիմի ավագ մասնակցելով Դերբի Կաունտիի դեմ հանդիպմանը և այս խաղում դառնալով գոլ հեղինակ ։ Այս խաղից հետո անգլիացին դարձավ Աստոն Վիլլայի հիմնական ավագը ՝ թիմի հետ 10 խաղում շարունակ տոնելով հաղթանակ ։ Մարտի 10-ին Գրիլիշը խփեց Բիրմինգհեմ Սիթիի դեմ հանդիպման միակ գնդակը ։ Մայիսի 11-ին անգլիացին 2 գոլային փոխանցում տվեց Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի կիսաեզրափակչի Վեստ Բրոմվիչի դեմ խաղում ։ Մայիսի 27-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի եզրափակչի Դերբի Կաունտիի դեմ խաղում , իսկ Աստոն Վիլլան հաղթեց 2-1 հաշվով՝ տեղափոխվելով Պրեմիեր Լիգա ։ 2018-19 մրցաշրջանում Գրիլիշը անցկացրեց 36 հանդիպում ՝ դառնալով 6 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ և ընդգրկվելով Չեմպիոնշիպի խորհրդանշական հավաքականում ։
20 անընդմեջ պարտությունների հետո իր առաջին հաղթանակը Պրեմիեր Լիգայում Գրիլիշը տարավ 2019 թվականի օգոստոսի 23-ին՝ Էվերթոնի դեմ խաղում ։ Հոկտեմբերի 19-ին անգլիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում՝ օգնելով Աստոն Վիլլային հաղթել 2-1 հաշվով ։ Դեկտեմբերի 1-ին նա գոլ խփեց Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով ։
Միջազգային կարիերա
Գրիլիշը ծնվել է Անգլիայում , սակայն հանդես է եկել Իռլանդիայի երիտասարդական հավաքականներում։ Նա հրավիրվեց Անգլիայի Մ15 հավաքական, սակայն չկարողացավ միանալ թիմին հիվանդության պատճառով ։ Դրանից հետո նա սկսեց հանդես գալ Իռլանդիայի կազմում ։ 2011 թվականին Գրիլիշը 15 տարեկան հասակում հրավիրվեց Անգլիայի Մ17 հավաքական, սակայն նա մերժեց հրավերը ։ 2012 թվականին նա ճանաչվեց Իռլանդիայի լավագույն մինչև 17 տարեկան ֆուտբոլիստ ։
Իր դեբյուտը Իռլանդիայի Մ21 հավաքականի կազմում Գրիլիշը նշեց 2013 թվականի օգոստոսի 14-ին՝ Ֆարերյան Իսլանդիայի դեմ խաղում ։ 2014 թվականի օգոստոսին նա նորից հրավիրվեց մինչև 21 տարեկանների հավաքական։ Թեև սկզբում հաղորդվում էր, որ Գրիլիշը կմերժի հրավերը , սեպտեմբերի 5-ին նա խաղադաշտ դուրս եկավ Գերմանիայի դեմ խաղում ։ Հետագայում պարզվեց, որ Գրիլիշը մերժել է Իռլանդիայի ազգային հավաքականի հրավերը Աստոն Վիլլայի գլխավոր մարզիչ Մարտին Օ'Նիլի հետ զրուցելուց հետո ։ 2015 թվականի մարտին նա ճանաչվեց Իռլանդիայի լավագույն մինչև 21 տարեկան ֆուտբոլիստ ։ 2015 թվականի մայիսին Գրիլիշը կրկին մերժեց Իռլանդիայի ազգային հավաքականի հրավերը։ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտարարեց, որ թեև ինքը զրուցել է ֆուտբոլիստի հետ, որոշել է չհրավիրել նրան ազգային հավաքական ։ 2015 թվականի օգոստոսին Գրիլիշը հանդիպեց Հոջսոնի հետ՝ իր ապագան քննարկելու համար ։
2015 թվականի սեպտեմբերի 28-ին Գրիլիշը հաստատեց, որ ներկայացնելու է Անգլիան միջազգային ասպարեզում ։ Իր դեբյուտը Անգլիայի Մ21 հավաքականի կամզում նշեց 2016 թվականի մայիսի 19-ին՝ փոխարինելով Ռուբեն Լոֆտուս-Չիկին Պորտուգալիայի դեմ Տուլոնի առաջնության խաղում ։ Մինչև 21 տարեկաների երիտասարդական հավաքականի մեկնարկային կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ մայիսի 23-ին՝ Գվինեայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ ։ Անգլիան Գրիլիշի հետ 1994 թվականից հետո առաջին անգամ հաղթեց Տուլոնի առաջնությունը ։ 2017 թվականին Գրիլիշը հրավիրվեց Անգլիայի Մ21 հավաքական Եվրոպայի առաջնության համար ։ Այստեղ նա չանցկացրեց ոչ մի հանդիպում , իսկ Անգլիան դուրս մնաց կիսաեզրափակչից ։
Կարիերայի վիճակագրություն
Ակումբային վիճակագրություն
2019 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ
Ակումբ
Մրցաշրջան
Առաջնություն
Գավաթ
Եվրոպա
Այլ
Ընդհանուր
Դիվիզիոն
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Աստոն Վիլլա
2013–14
Պրեմիեր Լիգա
1
0
—
—
0
0
1
0
2014–15
17
0
6
0
1
0
24
0
2015–16
16
1
2
0
3
0
21
1
2016–17
Չեմպիոնշիպ
31
5
1
0
1
0
33
5
2017–18
27
3
1
0
3
0
31
3
2018–19
31
6
0
0
4
0
35
6
2019–20
Պրեմիեր Լիգա
18
5
0
0
2
2
20
7
Ընդհանուր
141
20
10
0
0
0
14
2
165
22
Նոթս Կաունտի (վարձավճար)
2013–14
Լիգա Մեկ
37
5
1
0
—
1
0
39
5
Կարիերայի ընդհանուր
178
25
11
0
0
0
15
2
204
27
Նվաճումներ
Ակումբային
Աստոն Վիլլա
Միջազգային
Անգլիա Մ21
Անհատական
Ծանոթագրություններ
↑ 1,0 1,1 Transfermarkt.com (բազմ․) — 2000.
↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
↑ 3,0 3,1 3,2 https://www.transfermarkt.co.uk/jack-grealish/profil/spieler/203460
↑ «England - J. Grealish - Profile with news, career statistics and history - Soccerway» . uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ Hornby, Dave. «Jack Grealish: The Aston Villa and Republic of Ireland Rising Star» . Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Aston Villa - Chelsea FC, Mar 31, 2012 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ 7,0 7,1 Percy, John (2013 թ․ ապրիլի 1). «NextGen Series Final: Chelsea U19 0 Aston Villa U19 2» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235 . Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Aston Villa 3 Sporting Lisbon 1 (AET): Grealish and Carruthers strike in extra time to set up all-English final against Chelsea» . Mail Online . Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Grealish makes loan switch to League One side Notts County» . www.avfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Notts County sign Marcus Huber and Jack Grealish» . BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Milton Keynes Dons - Notts County, Sep 14, 2013 - League One - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «MK Dons 3-1 Notts County» . BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Leyton Orient - Notts County, Sep 17, 2013 - League One - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Notts County - Gillingham FC, Dec 7, 2013 - League One - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Notts County 3-1 Gillingham» . BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Colchester United - Notts County, Dec 14, 2013 - League One - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Colchester United 0-4 Notts County» . BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Winger Grealish extends loan spell at Notts County» . www.avfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Grealish Signs New Notts Loan Deal» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Transfer window: Jack Grealish seals Notts County extension» . BBC Sport . Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Jack Grealish | Football Stats | Aston Villa | Season 2013/2014 | Soccer Base» . www.soccerbase.com . Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ 22,0 22,1 Glendenning, Barry (2014 թ․ սեպտեմբերի 12). «Jack Grealish turning into the real deal as he keeps his options open» . the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Manchester City - Aston Villa, May 7, 2014 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Manchester City 4-0 Aston Villa» . BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ մայիսի 7. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Jack Grealish: Aston Villa midfielder signs new contract» . BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ Whitwell, Laurie (2014 թ․ հոկտեմբերի 14). «Jack Grealish signs new four-year contract at Aston Villa» . Mail Online . Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Jack Grealish Aston Villa Time : Jack Grealish signed contract Aston Villa Time decent haircut kid AVFC» . Scoopnest (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Aston Villa - Blackpool FC, Jan 4, 2015 - FA Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Aston Villa 1-0 Blackpool» . BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Aston Villa - Queens Park Rangers, Apr 7, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Aston Villa 3-3 Queens Park Rangers» . BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ ապրիլի 7. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Arsenal FC - Aston Villa, May 30, 2015 - FA Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Arsenal crush Aston Villa to win FA Cup final 2015: as it happened» . The Telegraph . Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ 34,0 34,1 Association, The Football. «Alexis Sanchez lifts Arsenal to new heights against Villa» . www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Jack Grealish | Football Stats | Aston Villa | Season 2014/2015 | Soccer Base» . www.soccerbase.com . Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ 36,0 36,1 «Awards announced: Find out our player/young player of the season» . www.avfc.cn (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .(չաշխատող հղում)
↑ «Leicester City - Aston Villa, Sep 13, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Jack Grealish | Football Stats | Aston Villa | Season 2015/2016 | Soccer Base» . www.soccerbase.com . Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Aston Villa relegated from Premier League after defeat by Manchester United» . The Guardian . Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին .
↑ «Aston Villa relegated from Premier League after defeat by United» . The Independent (անգլերեն). 2016 թ․ ապրիլի 16. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Aston Villa's Jack Grealish sets unwanted Premier League record | Goal.com» . www.goal.com . Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Jack Grealish Owns Perhaps the Most Embarrassing Statistic of 2015/16» . 90min.com (անգլերեն). 2016 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ Singer, Jonny (2016 թ․ մայիսի 16). «Jack Grealish completes WORST EVER Premier League season» . Mail Online . Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Breaking news: Grealish signs new deal» . www.avfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Aston Villa: Jack Grealish signs new four-year contract with Championship club» . www.independent.co.uk . Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ Nursey, James (2016 թ․ սեպտեմբերի 7). «Jack Grealish pens long-term Aston Villa contract extension» . mirror . Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Aston Villa - Wigan Athletic, Dec 10, 2016 - Championship - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Nottingham Forest - Aston Villa, Feb 4, 2017 - Championship - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Aston Villa - Brighton & Hove Albion, May 7, 2017 - Championship - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Jack Grealish | Football Stats | Aston Villa | Season 2016/2017 | Soccer Base» . www.soccerbase.com . Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Fulham FC - Aston Villa, May 26, 2018 - Championship Play-Offs - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Fulham promoted to Premier League after play-off win over Aston Villa» . The Guardian . Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին .
↑ «Fulham promoted to Premier League after clinging on to beat Aston Villa» . The Independent (անգլերեն). 2018 թ․ մայիսի 26. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Jack Grealish signs new Aston Villa contract» . www.avfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Jack Grealish signs new five-year Aston Villa contract» . Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ Jones, Matt. «Jack Grealish Agrees New Aston Villa Contract Amid Tottenham Rumours» . Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Aston Villa - Bolton Wanderers, Nov 2, 2018 - Championship - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «West Bromwich Albion - Aston Villa, Dec 7, 2018 - Championship - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ Evans, Gregg (2018 թ․ դեկտեմբերի 13). «Dean Smith discusses how long Aston Villa will be without Jack Grealish» . birminghammail . Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ Maher, Matt. «Jack Grealish ruled out of Stoke clash with shin injury» . www.expressandstar.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Dean Smith furious as Jack Grealish is ruled out of Stoke clash» . Onefootball English (բրիտանական անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Aston Villa - Derby County, Mar 2, 2019 - Championship - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Team news: Jack Grealish is captain – and two changes for Derby County clash» . www.avfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ 161385360554578 (2019 թ․ ապրիլի 23). «Aston Villa's winning run: Dean Smith's men have won 10 consecutive league games... but where does it rank in second tier history?» . talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Championship results: Aston Villa make it 10 wins in a row, Derby into play-off spots» . Eurosport UK . 2019 թ․ ապրիլի 22. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Birmingham City - Aston Villa, Mar 10, 2019 - Championship - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Aston Villa - West Bromwich Albion, May 11, 2019 - Championship Play-Offs - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Derby County - Aston Villa, May 27, 2019 - Championship Play-Offs - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին .
↑ 69,0 69,1 «Aston Villa promoted to Premier League after winning 'richest game in football' » . Sky News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին .
↑ «Playoff final: Aston Villa promoted to the Premier League» . BBC Sport . Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին .
↑ «Aston Villa promoted to Premier League after victory over Derby» . Metro (անգլերեն). 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին .
↑ «Jack Grealish | Football Stats | Aston Villa | Season 2018/2019 | Soccer Base» . www.soccerbase.com . Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ 73,0 73,1 «PFA Championship Team Of The Year» . www.thepfa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Grealish and Abraham in PFA Team of the Year» . www.avfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Norwich and Leeds dominate PFA Championship Team of the Year» . FourFourTwo (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 24. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ 161385360554578 (2019 թ․ ապրիլի 24). «Norwich and Leeds each have three players in PFA Championship team of the year» . talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Aston Villa - Everton FC, Aug 23, 2019 - Premier League - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Aston Villa news: Jack Grealish ends record barren spell as promoted side win first Premier League match since 2016 | Goal.com» . www.goal.com . Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Aston Villa - Brighton & Hove Albion, Oct 19, 2019 - Premier League - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Matt Targett scores late winner for Aston Villa against 10-man Brighton» . The Guardian . Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին .
↑ «Manchester United - Aston Villa, Dec 1, 2019 - Premier League - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ Ladyman, Ian (2019 թ․ դեկտեմբերի 1). «Manchester United 2-2 Aston Villa: Tyrone Mings scores equaliser» . Mail Online . Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «Republic of Ireland vs England: Grealish in international tug-of war» . Mail Online . Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Exclusive - Aston Villa youngster faces tough decision about England future, claims father» . talkSPORT (բրիտանական անգլերեն). 2015 թ․ ապրիլի 21. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Grealish pledges his future to Boys in Green - Independent.ie» . Independent.ie (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ 86,0 86,1 «Stars honoured at 23rd International Awards | Football Association of Ireland» . www.fai.ie (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Faroe Islands U21 - Republic of Ireland U21, Aug 14, 2013 - UEFA European Under-21 Championship qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Grealish happy to stay in green for nights like these» . The Irish Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Aston Villa will let Jack Grealish decide international future» . Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Lambert: Jack Grealish has a big international decision to make - Independent.ie» . Independent.ie (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Germany U21 - Republic of Ireland U21, Sep 5, 2014 - UEFA European Under-21 Championship qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ Nursey, James (2014 թ․ սեպտեմբերի 10). «Aston Villa's Jack Grealish chasing England call even though he has played for the Republic of Ireland» . irishmirror . Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «VIDEO: Grealish set to return to Ireland set-up» . RTE.ie (անգլերեն). 2015 թ․ մարտի 22. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ 94,0 94,1 «Jack Grealish honoured at FAI International Awards and opens door for future Ireland return | SportsJOE.ie» . SportsJOE.ie (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Roy Hodgson feared reaction to Jack Grealish England call-up» . BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մայիսի 21. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ Evans, Gregg (2015 թ․ սեպտեմբերի 6). «Aston Villa star Jack Grealish could get Euros chance» . birminghammail . Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Jack Grealish chooses England over Republic of Ireland» . BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «England U21 - Portugal U20, May 19, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «England U21 1-0 Portugal U21: Grealish plays in Toulon win» . Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «England U21 - Guinea U23, May 23, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Result: Debutant Jack Grealish bags brace as England U21s put seven past Guinea U23s» . Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «England Under-21s win Toulon Tournament for first time in 22 years» . BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մայիսի 29. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ 103,0 103,1 Association, The Football. «England Under-21s lift Toulon title after win over France» . www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ Stephenson, Billy (2017 թ․ հունիսի 26). «Squads, fixtures, results, stadiums and more for 2017 European U21 Championships» . mirror . Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ uefa.com. «Under-21 2017 - History - England – UEFA.com» . UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ uefa.com. «Under-21 2017 - History - England-Germany – UEFA.com» . Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
↑ «Jack Grealish» . worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին .
Արտաքին հղումներ