Ջեկ Շոստակ անգլ.՝ Jack William Szostak | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1952 (71 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Կանադա |
Մասնագիտություն | կենսաբան, մոլեկուլային կենսաբան, գենետիկ, պրոֆեսոր և կենսաքիմիկոս |
Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան |
Գործունեության ոլորտ | Բջջագենետիկա, կենսաբանություն և գենետիկա |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Լոնդոնի թագավորական ընկերություն |
Ալմա մատեր | ՄաքԳիլի համալսարան (1971), Կոռնելի համալսարան և Atizapán De Zaragoza? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Ray Wu? |
Եղել է գիտական ղեկավար | Ջենիֆեր Դուդնա և David P. Bartel? |
Պարգևներ | |
Jack W. Szostak Վիքիպահեստում |
Ջեկ Շոստակ (անգլ.՝ Jack Szostak, նոյեմբերի 9, 1952, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ամերիկացի գիտնական՝ ցիտոգենիկ, 2009 թվականին Քերոլ Գրեյդերի և Էլիզաբետ Բլեկբերնի հետ Նոբելյան մրցանակի դափնեկիր թելոմերների՝ քրոմոսոմները պահպանող մեխանիզմները բացահայտելու համար։
Ջեկ Շոստակը մեծացել է Կանադայում, ավարտել է Մակգիլի համալսարանը, որտեղ ստացել է բակալավրի կոչում բջջային կենսաբանության ոլորտում։ Նա Կոռնելի համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, որից հետո հիմնել է սեփական լաբորատորիա Հարվարդի համալսարանի բժշկական բաժնում։
Շոստակը հիմնականում աշխատել է գենետիկայի ոլորտում։ Նա աշխարհում առաջինն է, ով կարողացավ կառուցել արհեստական խմորիչ քրոմոսոմ։ Նա ակտիվորեն մասնակցել է «Մարդու գենոմի նախագծին»։ Բացի այդ, Շոստակի աշխատությունները օգնեցին հասկանալ քրոմոսոմների գենետիկական նյութի փոխակերպման մեխանիզմը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեկ Շոստակ» հոդվածին։ |
|