Մեծ տերություններ, քաղաքական տերմին, որով նշվում են միջազգային հարաբերություններում առաջատար դեր խաղացող առավել հզոր ինքնիշխան պետությունները։ Պատմական տարբեր դարաշրջաններում որպես «Մեծ տերություններ» են դիտվել տարբեր պետություններ։ «Մեծ տերություն» հասկացությունը պայմանական, ոչ իրավաբանական տերմին է, որը նախատեսված է այն պետությունները նշելու համար, որոնք, շնորհիվ իրենց քաղաքական ազդեցության՝ վճռորոշ դեր են խաղում «Միջազգային հարաբերությունների համակարգում և Միջազգային իրավական հարաբերություններում»։
«Մեծ տերություն» գիտաբառի ներմուծումը քաղաքական գիտության մեջ
«Մեծ տերություն» գիտաբառը գիտության մեջ մտցրել է գերմանացի պատմաբանԼեոպոլդ ֆոն Ռանկեն, 1833 թվականին հրապարակած գերմ.՝ «Die großen Mächte» («Մեծ տերություններ») գրքում։ Ժամանակակից աշխարհաքաղաքականությունում օգտագործվում է ՄԱԿ-ի տերմինաբանությունում (կիսապաշտոնապես), ինչպես նաև՝ քաղաքագետների և փորձագետների կողմից։
Նոր ժամանակներում «մեծ տերությունների» կարգավիճակն առաջին անգամ պաշտոնական ճանաչում ստացավ։ Դա տեղի ունեցավ, մասնավորապես, Վիեննայի վեհաժողովում, 1814—1815 թթ.։
Քառյակ միության ստեղծմամբ, տվյալ կարգավիճակն ամրագրվեց հակաֆրանսիական դաշնախմբի հետևյալ չորս երկրների համար՝
Միջազգային հարաբերությունների նոր համակարգի (այսպես կոչված «Եվրոպական համերգի» կամ «համերգային դիվանագիտության» համար) առանձնահատուկ գիծ դարձավ մեծ տերությունների համաձայնությունը հետ պատերազմյան (այսինքն՝ հետնապոլեոնյան) Եվրոպայում ցանկացած տարածքային փոփոխությունների հարցում:.
1871 թվականից Պրուսիայի տեղը զբաղեցրեց միավորված Գերմանիան կամ այսպես կոչված Գերմանական երկրորդ ռայխը։
Այսպես կոչված Ժողովուրդների գարունից կամ 1848-1849 թվականների եվրոպական հեղափոխություններից հետո միջազգային հարաբերությունների հաստատված համակարգում ուժերի հավասարակշռությունը սկսեց փոխվել։ Բազում աղբյուրների կարծիքները համընկնում են այն հարցում, որ XX դարի սկզբներին Եվրոպայում գոյություն ունեին 5-6 մեծ տերություն, որոնք հավակնում էին «մեծ տերության» կարգավիճակին։
Իտալիո թագավորությունը, (1861—1946) (1860-ականներին տեղի ունեցած Իտալիայի Ռիսորջիմենտոյից հետո). Իտալիան միջազգային ասպարեզում այդ կարգավիճակն ուներ 19-րդ դարի վերջից։
Ավստրո-Հունգարիան (1867-ից՝ որպես Ավստրիական կայսրության իրավահաջորդ)։
Մեծ տերությունների շարքի համալրումը 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբներին
Այսպիսով մեծ տերությունների շարքը համալրվեց 2 ոչ եվրոպական (ԱՄՆ, Ճապոնիա) և 1 եվրոպական (Իտալիա) երկրներով։
Մեծ տերությունների շարքն ընդունեց հետևյալ տեսքը.
Մեծ Բրիտանիա,
Ֆրանսիա,
Ռուսաստան,
Գերմանիա,
Ավստրո-Հունգարիա,
Իտալիա,
Ամերիկայի Միացյալ Նահանգեր,
Ճապոնիա։
Մեծ տերությունների դերը հայ ժողովրդի պատմական ճակատագրում
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Մեծ տերությունները նշանակալից դեր են խաղացել հայ ժողովրդի պատմական ճակատագրում։
Հետապնդելով իմպերիալիստական նպատակներ Մերձավոր և Միջին Արևելքում, Մեծ տերությունները Հայկական հարցը օգտագործել են Թուրքիայի վրա ճնշում գործադրելու և նրանից կոնցեսիաներ ու զանազան արտոնություններ կորզելու համար։
Հայ ժողովրդի քաղաքական անկազմակերպվածության և ազգային միասնական գաղափարախոսության ու հստակ ազգային շահերի չգիտակցման պայմաններում մեծ տերությունների դերը հայ ժողովրդի և Հայաստանի համար, բնականաբար, պետք է լիներ բացասական։
1991 թվականի օգոստոսին ԽՍՀՄ-ի փաստացի, իսկ դեկտեմբերին իրավականորեն փլուզվելու և պատմության ասպարեզից վերանալու հետևանքով նրա տեղը զբաղեցրեց Ռուսաստանը (Ռուսաստանի Դաշնություն)։
Մեծ տերությունները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներն են և պատասխանատվություն են կրում խաղաղության պահպանության համար։
Մեծ տերությունները ճանաչված են միջազգային այնպիսի կառույցներում, ինչպիսին է, օրինակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։
Վերջին 2-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ չեն և միաժամանակ չունեն միջուկային զենք և, փաստորեն, այն ստեղծելու իրավունք։ Դրանք 2-րդ Աշխարհամարտում պարտություն կրած երկու մեծ տերություններն են (ավելի շուտ՝ Գերմանական երրորդ ռայխի և Ճապոնական կայսրության իրավահաջորդները)։
Մեկ այլ տեսակետից արդի աշխարհի փաստացի մեծ տերություններն ու այդ կարգավիճակին մերձ երկրներն են հետևյալները.
Ինչպես նշել է Ֆայնենշլ Թայմսը (Financial Times) 2014 թվականի հունիսին. «Աշխարհն արթնանում է գլոբալ կառավարման հետմոդեռնիստական երազներից մեծ տերությունների մրցակցության հերթական դարաշրջանում»։
Պատերազմներ
Ըստ մի շարք պատմաբանների հաշվումների՝ մեծ տերություններն այս կամ այն կերպ մասնակցել են XIX—XX դարերի միջազգային հակամարտությունների մեծ մասին։
Բնութագրեր
Սովորաբար հետազոտողները առանձնացնում են երեք «չափում», որոնցով կատարում են համապատասխան պետության՝ մեծ տերության կարգավիճակին համապատասխանության գնահատականը.
տերության հզորությունը (նրա ռեսուրսային ներուժը),
«տարածքային չափումը», կամ «աշխարհագրական շահերը» (այդ չափորոշիչը թույլ է տալիս մեծ տերությունը տարբերել տարածաշրջանային տերությունից),
կարգավիճակը (տվյալ պետության՝ «մեծ տերության» կարգավիճակը պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես ճանաչելը)։
20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարի առաջին տասնամյակների գերտերությունները
Գերտերություն տերմինը քաղաքական գիտության մեջ շրջանառության է դրել ամերիկացի քաղաքագետ, պրոֆեսոր Ուիլիամ Ֆոքսը, 1944 թվականին։ 20-րդ դարի երկրորդ կեսին աշխարհում կար երեք գերտերություն.
1956 թվականի Սուեզի ճգնաժամից հետո Մեծ Բրիտանիան փաստացի զրկվեց գերտերության իր կարգավիճակից։
Այն ժամանակվանից մինչև 1991 թվականը աշխարհում կար երկու գերտերություն.
ԱՄՆ-ն,
ԽՍՀՄ-ը։
20-րդ դարի վերջին (1991 թ.) ԽՍՀՄ-ի փլուզմամբ ժամանակակից աշխարհի միակ գերտերությունը մնացել է ԱՄՆ-ը, որը միակ գերտերության իր կարգավիճակը պահպանում է 1991-ից մինչև 21-րդ դարի երկրորդ տասնամյակը ներառյալ։
↑ 8,08,1Bridge, Francis Roy; Bullen, Roger. The Great Powers… — С. 1, 4
↑Bridge, Francis Roy; Bullen, Roger. The Great Powers… — С. 4
↑Որոշ աղբյուրներ և մասնագետներ Իտալիային անվանում են «մեծ տերություններից ամենափոքրը» (Danilović, Vesna. P. 38), իսկ ոմանք ընդհանրապես մեծ տերություն չեն համարում։ Մասնավորապես, Օտտո ֆոն Բիսմարկը, որը Իտալիային մեծ տերություն չէր համարում, ասում էր. «Ամբողջ քաղաքականությունը տեղավորվում է հետևյալ բանաձևում. եղի՛ր 3-ից 1-ը, քանի դեռ աշխարհում գերիշխում է 5 տերությունների անկայուն հավասարակշռությունը» (մանրամասն տե՛ս здесьԱրխիվացված 2012-11-19 Wayback Machine, С. 85-86):
↑Сверхдержава // Большая актуальная политическая энциклопедия / Под общ. ред. А. Белякова и О. Матвейчева. — М.: Эксмо, 2009. — 412 с. — ISBN 978-5-699-36787-0
↑Encyclopaedia Britannica: Superpower. POLITICAL SCIENCE.
WRITTEN BY: André Munro.
↑In politics and diplomacy, a superpower is a state that has a leading position in the international system, capable of projecting significant military power anywhere in the world. A leading professor of National Security Affairs, Alice Miller, defines a superpower as "a country that has the capacity to project dominating power and influence anywhere in the world, and sometimes, in more than one region of the globe at a time, and so may plausibly attain the status of global hegemon." The term was coined in 1944 by William T.R. Fox, an American foreign policy professor, in his book The Superpowers: The United States, Britain and the Soviet Union – Their Responsibility for Peace. The Superpowers: The United States, Britain and the Soviet Union – Their Responsibility for Peace.
↑In 1944, when the term was coined, there were three superpowers: the United States, the British Empire, and the Soviet Union. At its height in 1922, the British Empire encompassed 25% of of the world's population and 25% of its land area.
↑Baron, Joshua (2014 թ․ հունվարի 22). Great Power Peace and American Primacy: The Origins and Future of a New International Order. United States: Palgrave Macmillan. ISBN1137299487.
↑«the prime minister of Canada (during the Treaty of Versailles) said that there were „only three major powers left in the world the United States, Britain and Japan“ … (but) The Great Powers could not be consistent. At the instance of Britain, Japan’s ally, they gave Japan five delegates to the Peace Conference, just like themselves, but in the Supreme Council the Japanese were generally ignored or treated as something of a joke.» from MacMillan, Margaret (2003). Paris 1919. United States of America: Random House Trade. էջ 306. ISBN0-375-76052-0.