Մարիո Մոնտի իտալ.՝ Mario Monti | |
Կուսակցություն՝ | Civic Choice? |
---|---|
Կրթություն՝ | Բոկոնիի համալսարան և Եյլի համալսարան |
Գիտական աստիճան՝ | դոկտորի աստիճան |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | մարտի 19, 1943 (81 տարեկան) |
Ծննդավայր | Վառեսե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Իտալիա |
Ի ծնե անուն | իտալ.՝ Mario Monti |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Մարիո Մոնտի (իտալ.՝ Mario Monti, մարտի 19, 1943, Վառեսե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), իտալացի անկուսակցական պետական և քաղաքական գործիչ, տնտեսագետ, ցմահ սենատոր։ Իտալիայի Նախարարների խորհրդի 82-րդ նախագահը 2011 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2013 թվականի ապրիլի 28-ը։ Իտալիայի Էկոնոմիկայի և ֆինանսների 7-րդ նախարարը 2011 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2012 թվականի հուլիսի 11-ը։ Իտալիայի արտաքին գործերի նախարար՝ 2013 թվականի մարտի 27-ից ապրիլի 28-ը։
Ավարտել է Բոկկոնիի համալսարանը, որտեղ ստացել է տնտեսագիտության և կառավարման գիտական աստիճան։ Այնուհետև ավարտել է Յեյլի համալսարանի ասպիրանտուրան, որտեղ սովորել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջեյմս Թոբինի մոտ։
1970-1985 թվականներին դասավանդել է տնտեսագիտության թուրինյան համալսարանում։ 1989 թվականին նշանակվել է Բոկկոնիի համալսարանի ռեկտոր, իսկ 1994 թվականից հանդիսանում է նրա նախագահը։
2005 թվականին դարձել է Բրեյգել տնտեսական հետազոտությունների ինստիտուտի առաջին նախագահը։ Բացի այդ, Մոնտին հանդիսանում է եռակողմ հանձնաժողովի, ինչպես նաև Բիլդերբերգյան ակումբի առանցքային անդամներից մեկը։ Նույն թվականին դարձել է Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի պատվավոր դոկտոր։
Մոնտին հանդիսանում է նման ընկերությունների միջազգային խորհրդատուն, ինչպես Goldman Sachs и The Coca-Cola Company:
Մոնտին կտրուկ քննադատել Է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին՝ նշելով, որ Իտալիային ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ է զբաղվել տնտեսության ազատականացմամբ և առողջ մրցակցության վերածնմամբ։ Մոնտին եվրոպական ինտեգրման կողմնակից է, որտեղ նա տեսնում է Իտալիայի տնտեսության արդիականացման աղբյուրը։
Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնիի՝ սեփական ցանկությամբ հրաժարականից հետո 2011 թվականի նոյեմբերի 13-ին Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնում Մոնտիի թեկնածությունը պաշտպանել է Իտալիայի խորհրդարանը։ Տեխնիկական կառավարության ձևավորումից հետո նոյեմբերի 16-ին ստանձնել է պաշտոնը, այն պատրաստվում էր կատարել մինչև 2013 թվականի խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև Մոնտին նոյեմբերի 18-ին, ստանալով խորհրդարանի վստահության քվեն, իրեն նշանակել Է Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնում։
2011 թվականի դեկտեմբերի սկզբին նոր կառավարությունը ստիպված էր ընդունել հակաճգնաժամային փաթեթ, որը նախատեսում է խիստ խնայողության ռեժիմ, պետական ծախսերի կրճատում, կենսաթոշակային տարիքի բարձրացում մինչև 66 տարեկան։ Մոնտին հրաժարվել է վարչապետի և ֆինանսների նախարարի աշխատավարձից։
2011 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 19-ը Իտալիայում տեղի է ունեցել Մոնտիի կողմից ընդունված հակաճգնաժամային միջոցառումների դեմ համազգային գործադուլների շաբաթ։
Մարտին կառավարությունը որոշել է բարեփոխել աշխատաշուկան, որի ժամանակ առաջարկվում է Իտալիայի Աշխատանքային օրենսգրքի 18-րդ հոդվածը փոխարինել մի շարք միջոցառումներով, որոնք գործատուներին կստիպեն առաջարկել ոչ թե ժամանակավոր, այլ մշտական պայմանագրեր աշխատողներին։ Մոնտին պնդել է, որ կառավարության առաջարկները նոր աշխատատեղեր կստեղծեն, կբարձրացնեն իտալական ապրանքների մրցունակությունը և կպաշտպանեն Իտալիային պարտքային ճգնաժամից։ CGIL ձախ միության առաջնորդ Սուսաննա Կամուսոն Հռոմում կայացած բանակցություններում կառավարությանը մեղադրել է գործատուների համար աշխատողների ազատումը հեշտացնելու փորձի մեջ։
2012 թվականի հուլիսի 11-ին Մոնտին թողել Է Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնը, որը զբաղեցրել է նրա տեղակալ Վիտորիո Գրիլլին։ Միևնույն ժամանակ, Մոնտին ստեղծել և գլխավորել է տնտեսական և ֆինանսական քաղաքականության համակարգման կառավարական հանձնաժողովը։
Դեկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ հրաժարական կտա 2013 թվականի բյուջեի ընդունումից հետո։ Մոնտին այդ որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ Ազատության ժողովուրդ կուսակցությունը հրաժարվել է աջակցել իր կաբինետին։ 2012 թվականի դեկտեմբերի 21-ին Մոնտին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս իրադարձությունները հանգեցրել են կառավարական ճգնաժամի, ինչի արդյունքում 2012 թվականի դեկտեմբերի 22-ին նախագահ Նապոլիտանոն որոշում է կայացրել խորհրդարանը ցրելու մասին, ինչը մոտեցրել է խորհրդարանական ընտրությունները։
2013 թվականի մարտի 27-ից ապրիլի 28-ը զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
2013 թվականի ապրիլի 28-ին վարչապետի պաշտոնը վերջնականապես հանձնվեց Էնրիկո Լետտեին։
Ինքը՝ նախկին վարչապետը պնդում է, որ այդ ընթացքում Իտալիան կարողացել է հաղթահարել ճգնաժամի ամենաբարդ փուլը սեփական ուժերով՝ առանց ԵԿԲ-ի օգնության։ Միևնույն ժամանակ, Մոնտին նշել է, որ Իտալիան ակտիվորեն մասնակցել է հակաճգնաժամային մեխանիզմների մշակմանը։
2012 թվականի դեկտեմբերի 28-ին հայտարարել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կգլխավորի Մոնտիի օրակարգը Իտալիայի համար կենտրոնամետ կոալիցիան (իտալ.՝ Agenda Monti per l'Italia): Ընդ որում, նա չի կարող մտնել Պատգամավորների պալատի կազմի մեջ, քանի որ ցմահ սենատոր է։ Նա նաև չի բացառում, որ կարող է կրկին գլխավորել նախարարների խորհուրդը։ Ավելի վաղ, 2012 թվականի դեկտեմբերի 23-ին նա խոստացել էր հրապարակել իր ծրագիրը ճգնաժամից վերջնական դուրս գալու համար։
2013 թվականի հունվարի 4-ին Մոնտին հայտարարեց Քաղաքացիական ընտրություն անվանումով նոր կուսակցության ստեղծման մասին։ 2013 թվականի փետրվարի 24-25-ի ընտրություններում կուսակցությունը ներկայացուցչություն է ստացել խորհրդարանի երկու պալատներում, Մոնտին նրա նախագահն էր մինչև 2013 թվականի հոկտեմբերի 17-ը, սակայն 2015 թվականի սկզբին թողել է իր ստեղծած կուսակցությունը և անցել Սենատի խառը խմբակցություն։
Ամուսնացած է Էլզա Անտոնիոլիի հետ, ունի երկու երեխա՝ Ֆեդերիկա և Ջովանի։ Տարված է Հին Եգիպտոսի պատմությամբ։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Մոնտի» հոդվածին։ |
|