Մանուել Ականջի

Մանուել Ականջի
Manuel Akanji
Ականջին Շվեյցարիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Manuel Obafemi Akanji
Քաղաքացիությունը Շվեյցարիա Շվեյցարիա
Նիգերիա Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 19, 1995(1995-07-19) (28 տարեկան)
Ծննդավայր Neftenbach, Winterthur District, Ցյուրիխ, Շվեյցարիա
Հասակ 187 սմ
Քաշ 91 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Համար 16
Պատանեկան կարիերա
2004-2007 Շվեյցարիա Վիզենդանգեն
2007-2014 Շվեյցարիա Վինտերտուր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2015 Շվեյցարիա Վինտերտուր 35 (1)
2015-2018 Շվեյցարիա Բազել 42 (5)
2018-ներկա Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 47 (1)
Ազգային հավաքական
2014 Շվեյցարիա Շվեյցարիա Մ20 2 (0)
2014-2015 Շվեյցարիա Շվեյցարիա Մ21 6 (0)
2017-ներկա Շվեյցարիա Շվեյցարիա 22 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 19-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 19-ի, 2019

Մանուել Ականջի (գերմ.՝ Manuel Akanji, հուլիսի 19, 1995(1995-07-19), Neftenbach, Winterthur District, Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բորուսիա Դորտմունդի և Շվեյցարիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում։

Ակումբային կարիերա

Վինտերտուր

Ականջին Վինտերտուրի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի ապրիլի 26-ին՝ Շվեյցարիայի երկրորդ դիվիզիոնի Լուգանոյի դեմ խաղում։ Իր հաջորդ հանդիպումը անցկացրեց մայիսի 3-ին՝ Լոկարնոյի դեմ խաղում, սակայն այս հանդիպման 29-րդ րոպեին ստացավ իր երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2014 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Կյասոյի դեմ խաղում։ Վինտերտուրի առաջին թիմի կազմում Ականջին անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Բազել

2015 թվականի ապրիլի 15-ին Ականջին 3 տարվա պայմանագիր կնքեց Բազելի հետ։ Իր դեբյուտը նշեց 2015 թվականի օգոստոսի 15-ին՝ Շվեյցարիայի գավաթի Մերենի դեմ խաղում։ Իր առաջին հանդիպումը Շվեյցարիայի առաջնությունում անցկացրեց սեպտեմբերի 26-ին՝ Լուգանոյի դեմ խաղում։ Իր դեբյուտը եվրոպական առաջնություններում նշեց նոյեմբերի 5-ին՝ Եվրոպայի Լիգայի Բելենենսիշի դեմ խաղում։ Իր առաջին մրցաշրջանում նա Բազելի կազմում հաղթեց Շվեյցարիայի առաջնությունը։

Իր առաջին գոլը Բազելի կազմում Ականջին խփեց 2017 թվականի փետրվարի 19-ին՝ Լոզանայի դեմ խաղում։ Ապրիլի 1-ին՝ Սանկտ Գալենի դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով։ 2016-17 մրցաշրջանում Բազելը Ականջիի հետ իր պատմության մեջ 6-րդ անգամ նվաճեց դուբլ՝ հաղթելով Շվեյցարիայի առաջնությունը և Շվեյցարիայի գավաթը՝ ճանաչվելով առաջնության լավագույն նորեկ։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում շվեյցարացին անցկացրեց 2017 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում։ Բազելի կազմում Ականջին անցկացրեց 58 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Բորուսիա Դորտմունդ

2018 թվականի հունվարի 15-ին Ականջին Բորուսիա Դորտմունդի հետ կնքեց 4․5 տարվա պայմանագիր։ Ակումբը նրա համար վճարեց 22 միլիոն եվրո։ Իր դեբյուտը Բունդեսլիգայում նշեց փետրվարի 2-ին՝ փոխարինելով Անդրե Շյուրլեին Քյոլնի դեմ խաղում։ Առաջին հանդիպումը Բորուսիայի մեկնարկային կազմում անցկացրեց փետրվարի 10-ին՝ Համբուրգի դեմ խաղում։ Իր առաջին գոլը Ականջին խփեց սեպտեմբեր 26-ին՝ Նյուրնբերգի դեմ խաղում։ Ավագի թևկապով շվեյցարացին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2019 թվականի մարտի 30-ին՝ Վոլֆսբուրգի դեմ խաղում։ 2018-19 մրցաշրջանում Ականջին անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ և օգնելով Բորուսիային զբաղեցնել 2-րդ հորիզոնականը Բունդեսլիգայում։

2019 թվականի օգոստոսի 3-ին Ականջին թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Գերմանիայի սուպերգավաթի Բավարիա Մյունխենի դեմ խաղում՝ օգնելով Բորուսիային հաղթել 2-0 հաշվով։

Միջազգային կարիերա

Ականջին ներկայացրել է Շվեյցարիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Շվեյցարիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2017 թվականի հունիսի 9-ին՝ Ֆարերյան կղզիների դեմ խաղում։ 2018 թվականի մայիսին Ականջին ընդգրկվեց Շվեյցարիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում։ Առաջնությունում նա մասնակցեց իր թիմի բոլոր 4 հանդիպումներին, իսկ Շվեյցարիան հասավ մրցաշարի 1/8 եզրափակիչ, որտեղ 1-0 հաշվով պարտվեց Շվեդիային։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վինտերտուր 2013–14 Չելենջ Լիգա 2 0 0 0 2 0
2014–15 33 1 2 0 35 1
Ընդհանուր 35 1 2 0 0 0 0 0 37 1
Բազել 2015–16 Սուպերլիգա 8 0 3 0 1 0 12 0
2016–17 15 4 3 1 0 0 18 5
2017–18 19 1 3 1 6 0 28 2
Ընդհանուր 42 5 9 2 7 0 0 0 58 7
Բորուսիա Դորտմունդ 2017–18 Բունդեսլիգա 11 0 0 0 0 0 11 0
2018–19 25 1 1 0 5 0 31 1
2019–20 11 0 2 0 4 0 1 0 18 0
Ընդհանուր 47 1 3 0 9 0 1 0 60 1
Կարիերայի ընդհանուր 124 7 14 2 16 0 1 0 155 9

Միջազգային վիճակագրություն

2019 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ

Շվեյցարիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 4 0
2018 9 0
2019 9 0
Ընդհանուր 22 0

Նվաճումներ

Ակումբային

Բազել

Բորուսիա Դորտմունդ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://www.munzinger.de/search/go/document.jsp?id=01000009798
  3. «Switzerland - M. Akanji - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  4. «Manuel Akanji: 10 things on Borussia Dortmund's new Swiss international defender | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  5. «FC Winterthur - FC Lugano, Apr 26, 2014 - Brack.ch Challenge League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  6. «FC Locarno - FC Winterthur, May 3, 2014 - Brack.ch Challenge League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  7. «FC Chiasso - FC Winterthur, Oct 5, 2014 - Brack.ch Challenge League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  8. «Ein neuer Verteidiger für den FCB: Manuel Akanji vom FC Winterthur unterzeichnet einen Dreijahresvertrag mit Option auf Verlängerung». TagesWoche (գերմաներեն). 2015 թ․ ապրիլի 15. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  9. «Meyrin FC - FC Basel 1893, Aug 15, 2015 - Swiss Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  10. «FC Basel 1893 - FC Lugano, Sep 26, 2015 - Raiffeisen Super League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  11. «CF Belenenses - FC Basel 1893, Nov 5, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  12. 12,0 12,1 «ES IST VOLLBRACHT!!! DER FCB IST ZUM 19. MAL MEISTER». www.fcb.ch. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին.
  13. «FC Basel 1893 - FC Lausanne-Sport, Feb 19, 2017 - Raiffeisen Super League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  14. «FC St. Gallen 1879 - FC Basel 1893, Apr 1, 2017 - Raiffeisen Super League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  15. «DER SAISONABSCHLUSS IM ZEITRAFFER». www.fcb.ch. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին.
  16. 16,0 16,1 «Basel win eighth straight Swiss league title». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  17. 17,0 17,1 «Swiss football: FC Basel wins 3-0 over Sion in Geneva; police extra vigilant after game». All About Geneva (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  18. (www.dw.com), Deutsche Welle. «Manuel Akanji: Who is Borussia Dortmund's new big money signing? | DW | 16.01.2018». DW.COM (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  19. «Manchester United - FC Basel 1893, Sep 12, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  20. KGaA, Borussia Dortmund GmbH & Co. «BVB sign Switzerland international Manuel Akanji». www.bvb.de (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  21. «Dortmund signs coveted Basel defender Akanji». SI.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  22. «Borussia Dortmund sign Manuel Akanji from Basel». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
  23. «Borussia Dortmund sign Manuel Akanji from Basel». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  24. «Manchester United transfer news: Manuel Akanji joins Borussia Dortmund in reported €22 million deal from Basel | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  25. «Akanji joins BVB on contract until 2022». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  26. «1. FC Köln - Borussia Dortmund, Feb 2, 2018 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  27. «Borussia Dortmund - Hamburger SV, Feb 10, 2018 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  28. «Borussia Dortmund - 1.FC Nuremberg, Sep 26, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  29. «Borussia Dortmund - VfL Wolfsburg, Mar 30, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  30. «Manuel Akanji | Football Stats | Borussia Dortmund | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  31. «Bayern pipped Dortmund: the story of Bundesliga 2018-19». AS.com (անգլերեն). 2019 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  32. «Bundesliga 2018-19». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  33. «Borussia Dortmund - Bayern Munich, Aug 3, 2019 - DFL-Supercup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  34. 34,0 34,1 «Jadon Sancho inspires Borussia Dortmund to Supercup win over Bayern Munich». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  35. «German Supercup: Borussia Dortmund 2-0 Bayern Munich» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  36. «Faroe Islands - Switzerland, Jun 9, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  37. «Schweizerischer Fussballverband - Statistik und Resultate». www.football.ch (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  38. «Revealed: Every World Cup 2018 squad - Final 23-man lists | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  39. «Switzerland at the 2018 World Cup: Scores, schedule, complete squad, TV and live stream, players to watch». CBSSports.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  40. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Manuel AKANJI - Manuel Akanji - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  41. Stadium, David Hytner at the St Petersburg (2018 թ․ հուլիսի 3). «Emil Forsberg ousts Switzerland and sends Sweden into World Cup last eight». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  42. 161385360554578 (2018 թ․ հուլիսի 3). «Forsberg's strike sends Sweden into first quarter-final since 1994». The Sun (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  43. «Sweden - Switzerland, Jul 3, 2018 - World Cup 2018 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  44. FIFA.com. «Swedes squeeze into the last eight». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  45. 45,0 45,1 «Manuel Akanji». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուել Ականջի» հոդվածին։