Կուրտ Վոնեգուտ անգլ.՝ Kurt Vonnegut | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11, 1922 կամ 1922 |
Ծննդավայր | Ինդիանապոլիս, ԱՄՆ |
Վախճանվել է | ապրիլի 11, 2007 |
Վախճանի վայր | Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Չիկագոյի համալսարան, Կոռնելի համալսարան, Քարնեգի Մելոն համալսարան, Թենեսիի համալսարան և Shortridge High School? |
Ժանրեր | երգիծանք |
Գրական ուղղություններ | աթեիզմ և Հումանիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Օրորոց կատվի համար, Համար 5 սպանդանոցը և Breakfast of Champions? |
Ստեղծագործությունների ցանկ | Kurt Vonnegut bibliography? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան, Չիկագոյի համալսարան և Այովայի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Ջիլ Կրեմենց |
Զավակներ | Mark Vonnegut? և Edith Vonnegut? |
Ներշնչվել է
| |
Կայք | vonnegut.com |
Կուրտ Վոնեգուտ Վիքիքաղվածքում | |
Kurt Vonnegut Վիքիպահեստում |
Կուրտ Վոնեգուտ (անգլ.՝ Kurt Vonnegut, նոյեմբերի 11, 1922 կամ 1922, Ինդիանապոլիս, ԱՄՆ - ապրիլի 11, 2007, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, 20-րդ դարի ամերիկյան գրականության նշանավոր դեմքերից մեկը։
«Ավտոմատ դաշնամուր» կամ «Ուտոպիա 14» (1952 թ.), «Կատվի ճոճք» (1963 թ.), «Սպանդանոց համար 5» (1969 թ.) վեպերում Վոնեգուտը բացահայտել է գիտատեխնիկական հեղափոխության հակասությունները, պսակազերծել «տեխնիկական լավատեսության» արևմտյան փիլիսոփայությունը, որի իրականացումը լի է սոցիալական համընդհանուր աղետով, հասարակության բարոյական այլասերումով կամ ֆիզիկական ոչնչացումով։
Վոնեգուտի արձակում գիտական ֆանտաստիկայի նմանակումը միաձուլված է գրոտեսկային և այլաբանական գրականության ավանդույթների հետ։ Նրա որոշ գրքեր արգլված են եղել և նույնիսկ այրվել են անվայելուչ լինելու պատրվակով։ Գրաքննության դեմ պայքարել է որպես «PEN» գրողներին օժանդակելու և «Քաղաքացիական ազատություններ» միությունների ակտիվ անդամ և այդ քայլերի համար Ամերիկայի մարդասիրական ասոցիացիան նրան ընտրել է Պատվո նախագահ։
Կուրտ Վոնեգուտը սերում է գերմանացի ներգաղթյալների ընտանիքից։ Ապագա գրողի նախապապը՝ Կլեմենտ Վոնեգուտը ծնվել է գերմանական Մյունստեր քաղաքում և 1848 թվականին ներգաղթել է ԱՄՆ։ Ինդիանապոլիսում նա բացել է թավաների վաճառքով զբաղվող ընկերություն։ Նրա որդի Բերնարդը չի շարունակել հոր գործը և ավարտելով Մասսաչուսեցի տեխնոլոգիական ինստիտուտը դարձել է ճարտարապետ և իր գործընկեր Արթուր Բոնոմի հետ ստեղծել շինարարական Vonnegut & Bohn ապրանքանիշը։ Բերնարդի որդին՝ Կուրտ Վոնեգուտ ավագը շարունակել է հոր գործը։ Ավարտելով Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը նա ժառանգել է հոր մասնաբաժինը՝ Vonnegut & Bohn ընկերությունում։ 1913 թվականի նոյեմբերի 22-ին նա ամուսնացել է Էդիթ Լիբերի՝ տեղացի գարեջրագործ-միլիոնատեր Ալբերտ Լիբերի դստեր հետ։ Այդ ամուսնությունից ծնվել են 3 երեխա․ Բերնարդը (1914-1977), Ալիսան (1917-1958) և Կուրտը։
Կուրտ Վոնեգուտը ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 11-ին գերմանացի ներգաղթյալների ընտանիքում։ 1930-ական թվականներին տեղի ունեցած Մեծ ճգնաժամի ընթացքում հոր նյութական վիճակը վատացել է։ Հայրը ստիպված է եղել երկար ժամանակ մնալ առանց աշխատանքի։ Եվ հենց այդ ժամանակ էլ մոր մոտ սկսել են ի հայտ գալ հոգեկան հիվանդության նախանշաններ։ 1944 թվականին Կուրտի մայրը քնաբերի գերդոզավորմամբ ինքնասպանություն է գործել, որը մեծապես ցնցել է Կուրտ Վոնեգուտին։
1940 թվականի մայիսին Կուրտ Վոնեգուտն ավարտել է Շորտրիջայի դպրոցը Ինդիանապոլիսում։ Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո ընդունվել է Կոռնելի համալսարան։
Հոր պնդմամբ՝ իր որդու պատմությամբ, գրականությանբ և փիլիսոփայությանբ հետաքրքրվածությունն անիմաստ ժամանակի և գումարի վատնում կլիներ։ Եղբոր և հոր պնդմամբ Կուրտն ընտել է կենսաքիմիայի ֆակուլտետը։ Այս ընտրության պատճառը եղբայրն էր, որը 1939 թվականին Մասսաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում ստացել էր Ph.D. քիմիայի աստիճան։
Կոռնելի համալսարանի պաշտոնական տեղեկագրի պնդմամբ «Վոնեգուտի քիմիայի նկատմամբ ատելությունը բարիք է ամերիկյան գրականության համար»։ Նա այդ համալսարանում սովորել է 3 տարի, այդպես էլ այն չավարտելով։ Ժամանակի մեծ մասը Կուրտը զբաղվել է The Cornell Daily Sun ուսանողական թերթի աշխատանքներով, կատարելով խմբագրի և տեսաբանի աշխատանքներ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա կամավորագրվել է ԱՄՆ զինված ուժերի շարքերում։ Կոռնելի համալսարանից սկզբում տեղափոխվել է Կարնեգի Մելոն համալսարան, այնուհետև Թենեսի համալսարան, որտեղ սովորել է մեքենաշինություն։
Կուրտ Վոնեգուտը մահացել է 2007 թվականի ապրիլի 11-ին ընկնելիս ստացած գանգուղեղային վնասվածքի պատճառով։ Իր մահից մեկ տարի առաջ նա էդինբուրգյան The Sunday Herald թերթում դիմել է բրիտանացի ընթերցողներին ասելով՝
Գրողի հայրենիքում՝ Ինդիանապոլիսում 2007 թվականը նշվել է որպես «Վոնեգուտի տարի»։
Երիտասարդության ապրումները հիմք են հանդիսացել Կուրտ Վոնեգուտի առաջին ֆանստաստիկ ստեղծագործության «Ավտոմատ դաշնամուր» (կամ «Ուտոպիա 14») վեպի ստեղծման համար, որտեղ նա կերտում է ապագայի մռայլ պատկերները․ ամբողջ աշխատանքը մարդկանց փոխարեն անում են մեքենաները և մարդիկ դառնում են ոչ պետքական։
Վոնեգուտի գիտաֆանտաստիկ ժանրը ներառում է ինչպես կարճ պատմվածքներ, այնպես էլ որոշ վեպեր («Տիտանի ծովահարսը» և «Կատվի ճոճք»)։ Այնուամենայնիվ, գրողին մեծ համբավ է բերել 1945 թվականի փետրվարին դաշնակից օդանավերի կողմից Դրեզդենի ռմբակոծման ժամանակ նա գերմանացիների կողմից գերեվարված է եղել և գտնվել է Դրեզդենի բանտում։ Ռմբակոծության հետևանքով քաղաքը լիովին ավերվել է, իսկ նա ապաստան է գտել մի սպանդանոցում, որին էլ հետագայում անդրադարձել է «Սպանդանոց համար հինգ կամ երեխաների խաչակրաց արշավանքը» իրականության վրա հիմնված վեպում։
Շատ աշխատանքներում Վոնեգուտն իր մտքերը արտահայտել է գլխավոր հերոսների խոսքով, ինչպիսիք են ֆանտաստ գրող Քիլգոր Ֆուտը, որի նախատիպը եղել է իրականում գոյություն ունեցող ֆանտաստ Թեոդոր Սթարջոնը։ Վոնեգուտն իր հերոսին շնորհել է հարուստ երևակայությամբ և ցինիզմով, չափավորված իրեն հատուկ մարդասիրությամբ։ Իր վերջին հարցազրույցներից մեկում Վոնեգուտը, հիշելով «Սպանդանոց համար 5» վեպի վրա տարվող աշխատանքները, նկարագրել է ստեղծագործական գործընթացը հետևյալ կերպ.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրտ Վոնեգուտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրտ Վոնեգուտ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 495)։ |