Խտացված նյութի ֆիզիկա

Խտացված (երբեմն՝ կոնդենսացված) նյութի ֆիզիկա, ֆիզիկայի բաժին, որը ուսումնասիրում է նյութի խտացված (կոնդենսացված) վիճակի ֆիզիկական հատկությունները։ Խտացված նյութի ֆիզիկան փորձում է հասկանալ այս վիճակների վարքը՝ օգտագործելով ֆիզիկայի օրենքները։ Մասնավորապես, սրանք ներառում են՝ քվանտային մեխանիկայի, էլեկտրամագնիսականության և վիճակագրական մեխանիկայի օրենքները։

Ավելի ծանոթ խտացված վիճակներն են հեղուկ և պինդ մարմինները, իսկ ավելի «էկզոտիկ» խտացված վիճակները ներառում են՝ ցածր ջերմաստիճաններում ցուցադրվող գերհաղորդականության վիճակը, ատոմային վանդակների սպինների ֆերոմագնիսական և հակաֆերոմագնիսկական վիճակները և Բոզե-Այնշտայնի կոնդենսատ։ Խտացված նյութի ֆիզիկան ուսումնասիրում է նյութերի հատկությունները գիտափորձերով՝ օգտվելով տեսական ֆիզիկայի եղանակներից՝ ֆիզիկական վարքը հասկանալու համար կառուցելով մաթեմատիկական մոդելներ։

Համակարգերի և ֆենոմենների բազմազանության պատճառով խտացված նյութի ֆիզիկան ժամանակակից ֆիզիկայի ամենաակտիվ բաժինն է․ օրինակ՝ ամերիկացի ֆիզիկոսների մեկ երրորդը իրենց համարում են խտացված նյութի ֆիզիկոս, իսկ խտացված նյութի ֆիզիկայի բաժինը ամերիկյան ֆիզիկական ընկերության ամենամեծ բաժինն է։

Ծանոթագրություններ

  1. Taylor, Philip L. (2002). A Quantum Approach to Condensed Matter Physics. Cambridge University Press. ISBN 0-521-77103-X.
  2. «Condensed Matter Physics Jobs: Careers in Condensed Matter Physics». Physics Today Jobs. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. «History of Condensed Matter Physics». American Physical Society. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.

Գրականություն

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խտացված նյութի ֆիզիկա» հոդվածին։