Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Խոսեպ Գվարդիոլա կատ.՝ Josep Guardiola i Sala | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Խոսեպ Գվարդիոլա-ի-Սալա | ||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 18, 1971 (53 տարեկան) | ||
Ծննդավայր | Սամպեդոր, Bages, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա | ||
Հասակ | 1.82 մ | ||
Քաշ | 80 կիլոգրամ և 70 կիլոգրամ | ||
Դիրք | Կիսապաշտպան | ||
Պատանեկան կարիերա | |||
1984-1990 | Բարսելոնա Բ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1990-2001 2001-2002 2002-2003 2003-2005 2006 |
Բարսելոնա ՖԱ Բրեշիա ՖԱ Ռոմա Ալ Ահլի Դոռադոս դե Սինաոլա |
384 (11) 29 (4) 8 (1) 18 (2) 10 (1) | |
Ազգային հավաքական | |||
1992-2001 1995-2005 |
Իսպանիա Կատալոնիա |
47 (5) 7 (0) | |
Մարզչական կարիերա | |||
2007-2008 2008-2012 2013-2016 2016- |
Բարսելոնա Բ Բարսելոնա ՖԱ Բավարիա Մյունխեն Մանչեսթեր Սիթի | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Խոսեպ (Պեպ) Գվարդիոլա-ի-Սալա (կատալաներեն՝ Josep Guardiola i Sala, 18 հունվարի, 1971 թ., Սանպեդոր, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի նախկին ֆուտբոլիստ, մարզիչ, որպես խաղացող՝ Իսպանիայի վեցակի չեմպիոն։ 2009 և 2011 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլային մարզիչ։ Բարսելոնայի հետ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի երեք տիտղոս, երկու անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում։
Իր կարիերայի մեծ մասը Պեպն անցկացրել է իսպանական «Բարսելոնայում», որի կազմում նվաճել է Իսպանիայի չեմպիոնի 6 տիտղոս և 2 անգամ դարձել է Իսպանիայի գավաթակիր։ Գվարդիոլան «Բարսայում» խաղացել է 4 համարի մարզաշապիկով։
«Բարսայի» կազմում Գվարդիոլան 1992 թ. դարձել է նաև Չեմպիոնների Լիգայի գավաթակիր, ընդ որում, դա «Բարսելոնայի» եվրագավաթային առաջին տիտղոսն էր։ 1997 թվականին նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթը, 2 անգամ էլ դարձել է ՈՒԵՖԱ-ի սուպեր գավաթի հաղթող։
2001 թ. Գվարդիոլան լքում է «Բարսան»՝ տեղափոխվելով Իտալիա, հետո նա խաղացել է նաև Քաթարում և Մեքսիկայում, որտեղ և 2006 թ. ավարտել է կարիերան, ինչից հետո էլ սկսել է մարզչական կարիերան։
2007 թ. ամռանը Գվարդիոլան ստանձնեց «Բարսելոնա Բ»-ի մարզչական ղեկը, որը հանդես էր գալիս Իսպանիայի 4-րդ դիվիզիոնում (Tercera División)։ 2007-2008 մրցաշրջանում ակումբը Պեպի գլխավորությամբ հաղթեց այդ մրցաշարում և տեղափոխվեց Իսպանիայի 3-րդ դիվիզիոն (Segunda División B)։ Պեպի հաջողությունները աննկատ չմնացին, և 2008 թ. ամռանը նա «Բարսելոնայի» գլխավոր մարզչի դերում փոխարինեց Ֆրենկ Ռայկարդին։ 2012 թ. ապրիլի 27-ին պաշտոնապես հայտարարեց, որ լքում է «Բարսելոնան»։ Մեկ տարի հանգստանալուց հետո ստանձնեց Մյունխենի «Բավարիայի» ղեկը։
2016թ. փետրվարի 1-ին Գվարդիոլան պայմանագիր կնքեց անգլիական «Մանչեսթր Սիթի»-ի հետ՝ տարեկան ստանալով 20 միլիոն եվրո գումար։ Հենց նույն տարում «Մանչեսթր Սիթի»-ն դարձավ անգլիայի չեմպիոն։
Իսպանիայի հավաքական՝ 1992 թ. Օլիմպիական չեմպիոն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսեպ Գվարդիոլա» հոդվածին։ |
|
|