Լուիշ Ֆիգու

Լուիշ Ֆիգու
պորտ.՝ Luís Figo
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լուիշ Ֆիլիպե Մադեյրա Կաեյրու Ֆիգու
Ազգությունը պորտուգալացի
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 4, 1972(1972-11-04) (51 տարեկան)
Ծննդավայր Լիսաբոն, Պորտուգալիա
Հասակ 180 սմ
Քաշ 75կգ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա

1984-1989
Պորտուգալիա Պաշտիլյաշ
Պորտուգալիա Սպորտինգ (Լիսաբոն)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1989-1995
1995-2000
2000-2005
2005-2009
1989-2009
Պորտուգալիա Սպորտինգ (Լիսաբոն)
Իսպանիա Բարսելոնա
Իսպանիա Ռեալ Մադրիդ
Իտալիա Ինտեր Միլան
Արդյունքը
137 (16)
172 (30)
164 (36)
105 (9)
573 (119)
Ազգային հավաքական
1991-2006 ՊորտուգալիաՊորտուգալիա 127 (33)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Լուիշ Ֆիլիպե Մադեյրա Կաեյրու Ֆիգու (պորտ․ Luís Filipe Madeira Caeiro Figo, նոյեմբերի 4, 1972(1972-11-04), Ալմադա և Լիսաբոն, Պորտուգալիա), կիսապաշտպանի դիրքում խաղացող պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ։ Բարսելոնայի պատմության մեջ առաջին արտասահմանցի ավագը։

Կենսագրություն

Իր ավելի քան 20 տարվա կարիերայում խաղացել է Սպորտինգ, Բարսելոնա, Ռեալ Մադրիդ, Ինտեր ակումբներում։ Ճանաչվել է 2000 թ․ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, գտնվում է ՖԻՖԱ 100-ի ցանկում։ 1996 թ․, 2000 թ․, 2004 թ․ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների մասնակից։ 2002 և 2006 թթ աշխարհի առաջնությունների մասնակից։ Լուիշ Ֆիգուի վերջին ակումբը եղավ Միլանի Ինտերը։ 2008-2009 թվականների մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը ավարտեց կարիերան։ Հավաքականում և ակումբներում խաղացել է 704 խաղ, խփել 127 գոլ։ Ֆուտբոլային կարիերան ավարտելուց անմիջապես հետո Ֆիգուն զբաղեցրեց Ինտերի ղեկավար պաշտոններից մեկը։ Հաճախ Ֆիգուն գտնվում է թիմի պահեստայինների նստարանին գլխավոր մարզչի հարևանությամբ։

2015 թվականի հունվարի 28-ին Ֆիգուն հայտարարեց ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին։

Կարիերայի վիճակագրություն

Իր ավելի քան 20 տարվա կարիերայում խաղացել է Սպորտինգ, Բարսելոնա, Ռեալ Մադրիդ, Ինտեր ակումբներում։ Ճանաչվել է 2000 թ․ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, գտնվում է ՖԻՖԱ 100-ի ցանկում։ 1996 թ․, 2000 թ․, 2004 թ․ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների մասնակից։ 2002 և 2006 թվականների աշխարհի առաջնությունների մասնակից։ Լուիշ Ֆիգուի վերջին ակումբը եղավ Միլանի Ինտերը։ 2008-2009 թվականների մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը ավարտեց կարիերան։ Հավաքականում և ակումբներում խաղացել է 704 խաղ, խփել 127 գոլ։ Ֆուտբոլային կարիերան ավարտելուց անմիջապես հետո Ֆիգուն զբաղեցրեց Ինտերի ղեկավար պաշտոններից մեկը։ Հաճախ Ֆիգուն գտնվում է թիմի պահեստայինների նստարանին՝ գլխավոր մարզչի հարևանությամբ։

Ակումբ

Ակումբ Առաջնություն Մրցաշրջան Առաջնություն Գավաթ ՈՒԵՖԱ Ընդամենը
խաղեր գոլեր խաղեր գոլեր խաղեր գոլեր խաղեր գոլեր
Սպորտինգ Պորտուգալիայի առաջնություն 1989–90 3 0 - - 3 0
1990–91 3 0 - - 3 0
1991–92 34 1 7 0 2 0 43 1
1992–93 32 0 8 1 2 0 42 1
1993–94 31 8 1 0 3 0 35 8
1994–95 34 7 7 3 2 0 43 10
Ընդամենը 137 16 23 4 9 0 169 20
Բարսելոնա Լա Լիգա 1995–96 35 5 8 1 10 3 53 9
1996–97 36 4 9 2 8 1 53 7
1997–98 35 5 4 0 7 1 46 6
1998–99 34 7 10 1 6 1 50 9
1999–2000 32 9 2 0 13 5 47 14
Ընդամենը 172 30 33 4 44 11 249 45
Ռեալ Մադրիդ Լա Լիգա 2000–01 34 9 1 0 14 5 49 14
2001–02 28 7 6 1 10 3 44 11
2002–03 33 10 1 0 15 2 48 12
2003–04 36 9 8 3 11 1 55 13
2004–05 33 3 0 0 10 4 43 7
Ընդամենը 164 38 16 4 60 15 239 57
Ինտեր Սերիա Ա 2005–06 34 5 2 0 8 1 45 6
2006–07 32 2 7 1 7 0 47 3
2007–08 17 1 2 0 3 0 21 1
2008–09 22 1 - 3 0 25 1
Ընդամենը 105 9 11 1 21 1 138 11
Ընդամենը ՊորտուգալիաՊորտուգալիա 137 16 23 4 9 0 169 20
ԻսպանիաԻսպանիա 336 68 49 8 104 26 488 102
ԻտալիաԻտալիա 105 9 11 1 21 1 138 11
Ընդամենը կարիերայում 577 93 83 13 134 27 795 133

Միջազգային

Ֆիգուն Պորտուգալիայի հավաքականում
Ազգային հավաքական
Տարի Խաղեր Գոլեր
1991 3 0
1992 7 1
1993 5 2
1994 5 2
1995 6 1
1996 9 2
1997 7 2
1998 6 0
1999 9 4
2000 13 6
2001 9 9
2002 10 0
2003 10 3
2004 11 1
2005 7 0
2006 10 1
Ընդամենը 127 32

Միջազգային գոլերը

Լուիշ Ֆիգու: Համաշխարհային գոլեր
Գոլ ամսաթիվ վայրը մրցակից խփած գոլեր հաշիվ մրցաշար
1 11 նոյեմբերի 1992 Փարիզ, Ֆրանսիա Բուլղարիա 1–1 2–1 Ընկերական
2 9 հոկտեմբերի1994 Ռիգա, Լատվիա Լատվիա 0–3 1–3 1996 թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլ
3 13 նոյեմբերի 1994 Լիսաբոն, Պորտուգալիա Ավստրիա 1–0 1–0 1996 թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլ
4 3 հունիսի 1995 Պորտու, Պորտուգալիա Լատվիա 1–0 3–2 1996 թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլ
5 19 հունիսի 1996 Նոթհինգեմ, Անգլիա Խորվաթիա 0–1 0–3 1996 թ. Եվրոպայի առաջնություն
6 9 հոկտեմբերի 1996 Տիրանա, Ալբանիա Ալբանիա 0–1 0–3 1998 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլ
7 7 հունիսի 1997 Պորտու, Պորտուգալիա Ալբանիա 2–0 2–0 1998 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլ
8 20 օգոստոսի 1997 Սետուբալ, Պորտուգալիա Հայաստան 2–0 3–1 1998 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլ
9 31 մարտի 1999 Էշեն, Լիխտենշտայն Լիխտենշտայն 0–2 0–5 2000 թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլ
10 18 օգոստոսի 1999 Լիսաբոն, Պորտուգալիա Անդորրա 3–0 4–0 Ընկերական
11 4 սեպտեմբերի 1999 Բաքու, Ադրբեջան Ադրբեջան 1–1 1–1 2000 թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլ
12 8 սեպտեմբերի 1999 Բուխարեստ, Ռումինիա Ռումինիա 1–1 1–1 2000 թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլ
13 29 մարտի 2000 Լեիրիա, Պորտուգալիա Դանիա 2–1 2–1 Ընկերական
14 2 հունիսի 2000 Չավես, Պորտուգալիա Ուելս 1–0 3–0 Ընկերական
15 12 հունիսի2000 Էյնդհովեն, Նիդեռլանդներ Անգլիա 1–2 3–2 2000 թ. Եվրոպայի առաջնություն
16 16 օգոստոսի 2000 Վիզեու, Պորտուգալիա Լիտվա 2–0 5–1 Ընկերական
17 3 սեպտեմբերի 2000 Տալլին, Էստոնիա Էստոնիա 0–2 1–3 2002 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլ
18 15 նոյեմբերի 2000 Բրագա, Պորտուգալիա Իսրայել 1–0 2–1 Ընկերական
19 28 փետրվարի 2001 Ֆունչալ, Պորտուգալիա Անդորրա 1–0 3–0 2002 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլ
20 28 փետրվարի 2001 Ֆունչալ, Պորտուգալիա Անդորրա 3–0 3–0 2002 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլ
21 28 մարտի 2001 Պորտու, Պորտուգալիա Նիդեռլանդներ 2–2 2–2 2002 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլ
22 2 հունիսի 2001 Դուբլին, Իռլանդիա Իռլանդիա 1–1 1–1 2002 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլ
23 15 օգոստոսի 2001 Ֆառո, Պորտուգալիա Մոլդովա 1–0 3–0 Ընկերական
24 15 օգոստոսի 2001 Ֆառո, Պորտուգալիա Մոլդովա 2–0 3–0 Ընկերական
25 15 օգոստոսի 2001 Ֆառո, Պորտուգալիա Մոլդովա 3–0 3–0 Ընկերական
26 6 հոկտեմբերի 2001 Լիսաբոն, Պորտուգալիա Էստոնիա 5–0 5–0 2002 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլ
27 14 նոյեմբերի 2001 Լիսաբոն, Պորտուգալիա Անգոլա 1–1 5–1 Ընկերական
28 2 ապրիլի 2003 Լոզան, Շվեյցարիա Մակեդոնիա 1–0 1–0 Ընկերական
29 11 հոկտեմբերի 2003 Լիսաբոն, Պորտուգալիա Ալբանիա 1–0 5–3 Ընկերական
30 19 նոյեմբերի 2003 Լեիրիա, Պորտուգալիա Քուվեյթ 3–0 8–0 Ընկերական
31 29 մայիսի 2004 Ագեդա, Պորտուգալիա Լյուքսեմբուրգ 1–0 3–0 Ընկերական
32 3 հունիսի 2006 Մեց, Ֆրանսիա Լյուքսեմբուրգ 0–3 0–3 Ընկերական

Հրաժեշտի խաղը

2009 թվականի մայիսի 31-ին Ինտեր-Ատալանտա խաղում, որը դաշտ էր դուրս եկել ավագի թևկապով փոխարինվեց հանդիպման 42-րդ րոպեին։ Այդ հանդիպումը եղավ Ֆիգուի հրաժեշտի խաղը։ Փոխարինման պահին դաշտում գտնվող բոլոր ֆուտբոլիստները շարվել էին առջևի գծում, իսկ հանդիպումը հետաձգվել էր մի քանի րոպեով։

Անձնական կյանք

Ֆիգուն Մադրիդում

Լուիշ Ֆիգուն ամուսնացած է շվեդ մոդելուհի Էլեն Սվեդենի հետ, որի հետ ֆուտբոլիստը ծանոթացել է 1996 թվականին Բարսելոնայում Խոակին Կորտեսի շոուի ժամանակ։ Էլենը և Ֆիգուն ունեն 3 աղջիկ՝ Դանիելան, Մարտինան և Ստելլան։ Այժմ զույգը սպասում է իրենց չորրորդ երեխային։ Աստղային ընտանիքը ապրում է Միլանում։

Փաստեր

  • 2000 թվականին այդ ժամանակերի համար ռեկորդային 37 միլիոն եվրոյով Ֆիգուն Բարսելոնայից տեղափոխվեց Ռեալ Մադրիդ։ Այս տեղափոխությունը ֆուտբոլի պատմության մեջ եղել է ամենասկանդալայիններից մեկը։ Բարսելոնայի երկրպագուները, ովքեր Ֆիգուին դավաճան էին համարում, Կամպ Նոույում Ռեալի կազմում Ֆիգուի առաջին խաղի ժամանակ դիմավորեցին նրան սուլոցներով և տարբեր իրերի հարվածներով, որոնց մեջ կար նույնիսկ խոզի գլուխ։
  • Պորտուգալիայում տեղի ունեցող Եվրոպայի 2004 թվականի առաջնության եզրափակիչ խաղի ժամանակ խաղադաշտ դուրս եկած Ջիմի Ջամպը գցեց Բարսելոնայի պաստառը Ֆիգուի դեմքին՝ դրանով հայտնելով իր դժգոհությունը նրա Ռեալ տեղափոխվելու համար։ Պորտուգալիան պարտվեց այդ խաղում։
  • Ֆիգուն նաև ֆիլատելիստ է (նամականիշներ հավաքող)։ 2002 թվականին Ֆիլատելիստների համաշխարհային ասոցիացիան, որը տպագրում է ֆիլատելիստական ալբոմներ, կատալոգներ, ամսագրեր, որոշեց շնորհել նրան «Գրան Պրի 2002» ֆուտբոլում ունեցած ձեռքբերումների, որպես Պորտուգալիայի ազգային հավաքականի խաղացող, ով խաղում է Մադրիդի Ռեալում, ինչպես նաև նրա նվիրվածության համար նամականիշներ հավաքելու գործին։ Որպես մրցանակ Ֆիգուն ստացավ ապակե քանդակ՝ արված շվեդ արվեստագետ Խ. Գուննարսոնի կողմից։ Այս առիթով Մոնակոյի փոստը ստեղծեց նամականիշ մրցանակի նկարով. որը դուրս եկավ 2002 թվականի նոյեմբերին, «Մոնակոֆիլ -2002» ցուցահանդեսի ժամանակ։

Նվաճումներ

Ֆիգուի Ոսկե գնդակը
  • Մտել է ՖԻՖԱ 100-ի ցուցակում
  • Մինչև 16 տարեկանների պատանիների Եվրոպայի առաջնության հաղթող (1989)
  • Երիտասարդների աշխարհի չեմպիոն (1991)
  • Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ (2000)
  • ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ (2001)
  • Իսպանիայի քառակի չեմպիոն (Բարսելոնա, Ռեալ Մադրիդ)։ 1998, 1999, 2001, 2003
  • Իտալիայի քառակի չեմպիոն։ 2006, 2007, 2008, 2009
  • Պորտուգալիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ (6)։ 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000
  • «Don Balon»-ի վարկածով Իսպանիայի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ (3)։ 1998/1999, 1999/2000, 2000/2001
  • «El Pais»-ի վարկածով Իսպանիայի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ (2)։ 1999/2000, 2000/2001
  • 2001/2002 թթ Չեմպիոնների լիգայի հաղթող (1
  • 2004 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
  • 2000 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
  • ՈւԵՖԱ-ի գավաթակիրների գավաթակիր (1)։ 1997/1998
  • ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր (2)։ 1997, 2002
  • Միջմայրցամաքային գավաթի հաղթող (1)։ 2002

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. http://www.ordens.presidencia.pt/?idc=153
  5. Ֆիգուն առաջադրել է թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում
  6. «ֆուտբոլային նորություններ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  7. El Mundo
  8. Կլասիկոյի պատմությունը;խոզի գլուխը դավաճանի համար
  9. Ֆիլատելիա 2002
  10. Ֆիլատելիա 2003

Գրականություն

  • Филарама // Филателия. - 2002. - № 12. - С. 44.
  • Гран-При АСКАТ - знаменитому футболисту // Филателия. - 2003. - № 2. - С. 30.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիշ Ֆիգու» հոդվածին։