Լոնդոնի կինոփառատոն | |
---|---|
Տեսակ | կինոփառատոն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Վայր | Լոնդոն |
Առաջինը | 1956 |
bfi.org.uk | |
London Film Festival Վիքիպահեստում |
Լոնդոնի Կինոփառատոն (անգլ.՝ London Film Festival, կրճատ՝ LFF, ինչպես նաև հայտնի է անգլ.՝ BFI London Film Festival), Միացյալ Թագավորության ամենախոշոր և ամենահեղինակավոր միջազգային կինոփառատոներից է։ Անցկացվում է ամեն տարի սկսած 1956 թվականից, հոկտեմբերի 2-րդ կեսին, նոյեմբերի սկզբին, Լոնդոնում։
Կինոփառատոնի գլխավոր մրցանակը հանդիսանում է Սասերլենդ Տրոֆին, որով պարգևատրվում են ամենաօրիգինալ դեբյուտային ֆիլմերը։ Փառատոնի կազմակերպիչը Բրիտանիայի կինոյի ինստիտուտն է, The Times թերթի խոշոր հովանավորը։ Ամեն տարի անց է կացվում ավելի քան 300 վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի ընտրություն, աշխարհի 50 երկրներից։ Փառատոնի ավանդական ծրագիրը նեռարում է նկարներ, որոնք Մեծ Բրիտանիայում չէին ցուցադրվել։ Կինոփառատոնի ընթացքում ամեն տարի ներկայացվում է կրթական միջոցառումների ծրագիր, դասախոսություններ, վարպետաց դասեր, կինոարտադրության իրադարձություների ներկայացումներ։
Ամենամյա կինոփառատոների ընթացքում մրցանակներ են արժանացնում հետևյալ անվանակարգերում։