Գրեյս Քելլի անգլ.՝ Grace Kelly | |
---|---|
1956 թ. ստուդիական լուսանկար | |
Հասակը | 1,70 մ |
Ծնվել է | 1929 նոյեմբերի 12 |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 14, 1982 | (տարիքը 52)
Մահվան վայր | Մոնտե Կառլո, Մոնակո |
Գերեզման | Սուրբ Նիկոլասի մայր տաճար |
Կրթություն | Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1949) և Neighborhood Playhouse թատերական դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Մոնակո |
Ազգություն | ԱՄՆ |
Կրոն | Կաթոլիկություն |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1949-1965 |
Ժանրեր | վեսթեռն |
Ծնողներ | հայր՝ John B. Kelly Sr.?, մայր՝ Margaret Majer? |
Ամուսին(ներ) | արքայազն Ռայներ Ռենե Մոնակո |
Երեխա(ներ) | Հանովերի արքայադուստր Կարոլինա, Ալբեր II և Սթեֆանի |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 0000038 |
ԿինոՊոիսկ | ID 74877 |
Գրեյս Պատրիսիա Քելլի (անգլ.՝ Grace Patricia Kelly, Գրեյս Պատրիսիա Գրիմալդի (Grace Patricia Grimaldi), նոյեմբերի 12, 1929, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - սեպտեմբերի 14, 1982, Մոնտե Կառլո, Մոնակո), ամերիկացի դերասանուհի, իր ժամանակի նշանավոր դերասանուհիներից մեկը։ 1956 թ. ապրիլին ամուսնացել է Մոնակոյի Ռենե III իշխանի հետ, այդպիսով դառնալով Մոնակոյի իշխանուհի և 26 տարեկան հասակում հրաժեշտ տալով կինոդերասանուհու իր կարիերային (նրա կինոկարիերան տևել է ընդամենը չորս տարի՝ 1952-1956 թթ.)։ Գրեյս Քելլին համարվել է իր ժամանակի ամենագեղեցիկ կինոդերասանուհին, նորաձևության կուռք, պատմության մեջ տեղ գտած ամանագեղեցիկ իշխանուհին։ Մահացել է 1982 թվականի սեպտեմբերի 14-ին, ավտովթարից։
Կինոյի ամերիկյան ինստիտուտն իր կազմած «Հոլիվուդյան դասական կինոյի 25 մեծագույն կին աստղեր» ցանկում նրան հատկացրել է 13-րդ տեղը, Ամերիկյան կինոակադեմիան նրան ընդգրկել է իր հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում՝ նույնպես հատկացնելով 13-րդ տեղը։ Խաղացել է մոտ 30 ֆիլմում, որոնցից առավել նշանավոր են՝ «Ուղիղ կեսօրին», «Մոգամբո», «Սպանության դեպքում հավաքեք «M», «Գյուղի աղջիկը», «Բակ նայող լուսամուտը», «Բռնել գողին», «Բարձր հասարակություն» և այլն։
Ստացել է 1 Օսկար լավագույն դերասանուհի անվանակարգում, ստացել է նաև 3 Ոսկե Գլոբուս, 2 անգամ ներկայացված է եղել BAFTA-ի և այլն։
Ընտրյալ ֆիլմագրություն
Տարին | Վերնագիրը | Դերը | Ռեժիսորը | Նշումներ |
1951 | Fourteen Hours/Տասնչորս ժամ | Լուիզա Էնն Ֆուլլեր | Հենրի Հեթեուեյ | |
1952 | High Noon/Ուղիղ կեսօրին | Էմի Ֆաուլեր Քեյն | Ֆրեդ Ցինեման | |
1953 | Մոգամբո | Լինդա Նորդլի | Ջոն Ֆորդ | |
1954 | Dial M for Murder/Սպանության դեպքում հավաքիր M | Մարգո Մերի Ուենդիս | Ալֆրեդ Հիչքոք | |
Rear Window/Բակ նայող պատուհանը | Լիզա Քերոլ Ֆրեմոն | |||
The Country Girl/Գեղջուկ աղջիկը | Ջորջի Էլգին | Ջորջ Սիտոն | ||
Green Fire/Կանաչ կրակ | Քեթրին Նոուլենդ | Էնդրյու Մարտոն | ||
The Bridges at Toko-Ri/Թոքո Ռիի կամուրջները | Նենսի Բրուբեյքր | Մարկ Ռոբսոն | ||
1955 | To Catch a Thief/Բռնել գողին | Ֆրենսիս Սթիվենս | Ալֆրեդ Հիչքոք | |
1956 | The Swan/Կարապը | Իշխանուհի Ալեքսանդրա | Չարլզ Վիդոր | |
High Society/Բարձր հասարակություն | Թրեյսի Սամանտա Լորդ | Չարլզ Ուոլթերս |
Տարին | Վերնագիրը | Դերը | Թատերագիրը | Վայրը |
1949 | The Father/Հայրը | Բերտա | Ավգուստ Ստրիդբերգ | Cort թատրոն, Բրոդվեյ |
1952 | To Be Continued/Շարունակելի | Երիտասարդ կին | Ուիլյամ Մարշանթ | Booth թատրոն, Բրոդվեյ |
Տարին | Մրցանակը | Անվանակարգը | Վերնագիրը | Արդյունքը |
---|---|---|---|---|
1950 | Թատերական աշխարհ մրցանակ | Չկա տվյալ | The Father/Հայրը | Հաղթանակ |
1953 | Կինոակադեմիայի մրցանակ | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Mogambo | Առաջադրված |
Ոսկե գլոբուս | Երկրորդ պլանի լավագույն կինոդերասանուհի | Հաղթանակ | ||
1954 | Կինոակադեմիայի մրցանակ | լավագույն դերասանուհի | The Country Girl/Գեղջուկ աղջիկը | Հաղթանակ |
Ոսկե գլոբուս | լավագույն կինոդերասանուհի (դրամայում) | Հաղթանակ | ||
National Board of Review-ի մրցանակ | լավագույն դերասանուհի | Հաղթանակ | ||
Նյու Յորքի կինոքննադատների շրջանակի մրցանակ | Լավագույն դերասանուհի | Հաղթանակ | ||
BAFTA-ի մրցանակ | Կանացի գլխավոր դերի լավագույն կատարում | Առաջադրված | ||
1954 | National Board of Review-ի մրցանակ | Լավագույն դերասանուհի | Rear Window/Բակ նայող պատուհանը | Հաղթանակ |
Նյու Յորքի կինոքննադատների շրջանակի մրցանակ | Լավագույն դերասանուհի | Հաղթանակ | ||
1954 | National Board of Review-ի մրցանակ | Լավագույն դերասանուհի | Dial M for Murder/Սպանության դեպքում հավաքիր M | Հաղթանակ |
Նյու Յորքի կինոքննադատների շրջանակի մրցանակ | Լավագույն դերասանուհի | Հաղթանակ | ||
BAFTA-ի մրցանակ | Լավագույն դերասանուհի | Առաջադրված | ||
Bambi մրցանակ | Լավագույն միջազգային դերասանուհի | Առաջադրված | ||
1956 | Ոսկե գլոբուս | Սիրված ֆիլմի հերոսուհի | Չկա տվյալ | Հաղթանակ |
Այլ պատիվներ
Իշխանուհի Գրեյսի զինանշանը | Գրեյսի արքայական միացագիրը |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեյս Քելլի» հոդվածին։ |
|