Ապաչներ (անգլ. Apache), հյուսիսամերիկյան հնդկացիների մի քանի ազգակցական ցեղերի հավաքական անվանումը։ Ապաչները խոսում են Նա-դենե լեզվաընտանիքի աթաբասկյան ճյուղի լեզուներով, որոնցից ԱՄՆ-ում ամենատարածված հնդկացիական լեզուն նավահո լեզուն է։
Ապաչները ներկայումս բնակվում են Արիզոնայում, Նյու Մեքսիկոյում և Օկլահոմայում։ Համաձայն ԱՄՆ բնակչության հաշվառման բյուրոյից ստացված տվյալների, ապաչներին վերագրվող ցեղերի բնակչության թիվը 2010 թվականին կազմել է 63 193 մարդ, իսկ ապաչական արմատներ ունեցող բնակիչների ընդհանուր թիվը կազմել է 111 810 մարդ։ 2000 թվականի տվյալներով, ապաչների թվաքանակը համեմատաբար կազմել է 57 060 և 96 833 մարդ։
Ժամանակակից ապաչները բաժանվում են վեց ցեղերի.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապաչներ» հոդվածին։ |
|