Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Ալֆրեդո դի Ստեֆանո Լաուլիե | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
Արգենտինա Կոլումբիա Իսպանիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Մականուն | Շիկահեր աղեղ (La saeta rubia) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 4, 1926 | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | հուլիսի 7, 2014 (88 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 178 սմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 80 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | կարիերան ավարտել է | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալֆրեդո դի Ստեֆանո Լաուլիե (իսպ.՝ Alfredo di Stéfano Laulhé, ծնվել է Հուլիսի 4, 1926, Բուենոս Այրես, Արգենտինա, մահացել է Հուլիսի 7, 2014, Մադրիդ, Իսպանիա), արգենտինա-իսպանացի ֆուտբոլիստ (հարձակվող) և մարզիչ։ Ծնվել է իտալական էմիգրանտների ընտանիքում Կապրի քաղաքից.
Դի Ստեֆանոյի մականունն է "Saeta rubia" ("Շիկահեր աղեղ"),։ Մեծ տոկունությամբ ուժեղ հարձակվող էր, տակտիկապես բազմաֆունկցիոնալ և մեծ տեսադաշտով, ով կարողանում էր խաղալ ֆուտբոլային բոլոր դիրքերում։ Նա այժմ իսպանական Լա Լիգայի պատմության չորրորդ լավագույն ռմբարկուն է և Ռեալ Մադրիդի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն, ով Ռեալում խաղացել է 1953-1964 թվականներին և խփել է 216 գոլ 282 խաղում։ 2003 թվականի Նոյեմբերին կայացած ՈՒԵՖԱյի հոբելյանական տոնակատարության ժամանակ նրան հանձնեցին իսպանիայի առաջնության Ոսկե խաղացող մրցանակը, որպես նրանց վերջին 50 տարիների ամենահիանալի ֆուտբոլիստՊելեն նրան անվանեց "125 ապրող ամենամեծ ֆուտբոլիստներից մեկը", իսկ 2004 թվականի Սեպտեմբերին ասաց, որ Դի Ստեֆանոն բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է եղել։Ալֆրեդո դի Ստեֆանոն ծնվել է 1926 թվականի հունիսի 4-ին Բարրակաս թաղամսում, որը գտնվում է նավահանգստաին Բուենոս-Այրես շրջանում։ Նա սերում եվրոպական էմիգրանտ ընտանիքից. նրա պապը՝ Միգելը (Իտալյայում նրան անվանում էին Միկելե) ծագումով Կապրիից էր։ Միգելի հայրը՝ Ալֆրեդոի նախապապը Դոն Ֆելիչինոն է, Ջուզեպե Գարիբալդիի բանակի գեներալ։ Հետարքիր է, որ Դոն Ֆելիչինոի կինը նույնպես ծնվել է Դի Ստեֆանո ազգանունով, թեպետ եկել էին Սիցիլյայից։ Միկելեն, որը հեռացել էր ծննդավայրից, բնակություն է հաստատել Բուենոս-Այրես Լա-Բոկա շրջանում, որտեղ մթերքներ էր տեղափոխում Պարանա գետից Պարագվայ։ 17 տարեկանում կրկին գնաց հյուսիս, խորթ մոր հետ վիճելուց մեկնեց հարավային Ամերիկա, 2-րդ կնոջ՝ Ֆելիչինոի հետ։ Դի Ստեֆանոյի տատիկը՝ Թերեզա Կոցցան ծնվել է Գենուիում։ Նրանց ընտանիքում եղել է 7 երեխա. Ֆելիկսը, Հանիբալը, Էկտորը, Ալֆրեդոն, Լուիզան, Խուանան և Օսվալդոն։
Դի Ստեֆանոյի մայրը՝ Էուլալիա Ժիլմոն եղել է ֆրանսիացի օդաչու Պեռռա Լաուելեի և իռալանդացի Ինես Դիկի դուստրը։ Դի Ստեֆանոյի հոր անունը նույնպես Ալֆրեդո էր. և նա ինչպես որդին եղել է ֆուտբոլիստ, այն էլ հարձակվող, բացի այդ նա եղել է Ռեիվեր Պլեյտ ակումբի համահիմնադիրը, որտեղ խաղացել է 1910-1912 թվականներին, կարիերան ավարտել է ծնկի վնասվածքի պատճառով։ Երկրորդ տղան Միկելեն, որը Ալֆրեդոյի եղբայր էր, ամուսնացել է Արգենտինայի հավաքականի դարպասապահ Կառլոս Իսոլի հարազատ քրոջ հետ։ Ընտանիքում եղել է նաև 2 երեխա՝ Տուլիոն (ծնվել է 1928 թվականին), որը նույնպես ֆուտբոլիստ էր և Նորման (ծնվել է 1931 թվականին), ով զբաղվել է բասկետբոլով։
Հենց այդտեղ՝ Բարրակաս շրջանում, Դի Ստեֆանոն սկսեց ֆուտբոլ խաղալ. «Երբ ես 4 կամ 5 տարեկան էի ես ֆուտբոլ էի խաղում, դա եղել է գործարանային շրջան, մեքենաները այդտեղ քիչ էին և կար կամուրջ։ Այդպիսով մենք բոլորս խաղում էինք այդտեղ։ Մեզ, այդտեղի երեխաներիս համար բավական էր, որովհետեև այդտեղ ապրում էին համեստ ընտանիքի մարդիկ, այդպիսի ընտանիքներում կային շատ երեխաներ։ Այսպիսով մենք խաղում էին մեր թաղամասում, իսկ հետո ավելի հեռու գտնվող ուրիշ թաղամասում»։ Երեխաների շատ գումար չունեին, դրա համար մենք խաղում էին կաուչուկից պատրաստված գնդակով, որոնք գնել էին 2 սետնավոյով, որպես դարպաս ծառայում էին ծառերը, կամ պատին նկարած դարպասները։ Իր ընկերների հետ միասին Ալֆրեդոն ստեղծեց շրջանային թիմ, որն անվանեցին «Միավորված և հաղթող» (իսպ.՝ Unidos y Venceremos)։ «Մեր շրջանում կային 40-ից ավելի երեխա, որ ինձնից լավ էին խաղում։ Բայց մեկը սովորում էր, մեկը աշխատանքի էր գնում, իսկ ինչ-որ մեկը նույնիս չէր կարողանում իրեն խաղկոշիկներ գնել։ Առաջին կաշվե գնդակը Ալֆրեդոն շահել է կինոթատրոնում լոտոյով։ Երբ Ալֆրեդոն 10 տարեկան էր, նրան խաղալ էր սովորեցնում 17 տարեկան մի տղա։ Դրանից հետո Ալֆրեդոն պատմեց, որ շնորհակալ է նրան 2 ոտքով խաղալ սովորեցնելու համար։
Հետո Դի Ստեֆանոի ընտանիքը տեղափոխվեց Ֆլորես թաղամասի մի տուն, որը գնել էր նրա հայրը։ Այդտեղ երիտասարդ Ալֆրեդոն սկսեց խաղալ իր նոր ընկերների հետ, թաղամասի թիմի՝ Մագնիտի կազմում (իսպ.՝ Imán): Այդ ակումբում էլ նա ստացավ իր ֆուտբոլային առաջին մականունը՝ Մինելիտա, ի պատիվ Խոսե Մարի Մինելիի, որը խաղում էր Ռիվեր Փլեյտ ակումբում, որին ինչպես ԴԻ Ստեֆանոն ուներ բաց գույնի մազեր։
1940 թվականին ընտանիքը նորից տեղափոխվեց, այս անգամ նա հիմնավորեց մեկնումը Լոս-Կարլադես ֆերմա։ Երբ Ալֆրեդոն դուրս եկավ դպրոցից և առաջին հերթին պետք է աշխատեր, օգնեց հորը ստեղծել և վաճառել կարտոֆիլ, նաև զբաղվել մեղվաբուծությամբ։ Ինքը՝ Դի Ստեֆանոն հիմնականում օգնում էր հողատարացքում, հետևելով 80 աշխատողներին։ Չնայած դա շատ դժվար աշխատանք էր, օգտագործվում էր մեծ ուժ, բայց Ալֆրեդոն չէր մոռանում ֆուտբոլ խաղալ։ Ամեն կիրակի նա եղբոր՝ Տուլիոյի հետ խաղաց Կամապանա առաջնության շրջանակներում ավանային «Առաջավոր միություն» (իսպ.՝ Unión Progresista) թիմի դեմ, նաև անցկացրեցին խաղ Ռիվեր Պլեյտի դեմ, որից հետո նա հիվանդացավ 7 տարի։
Ֆերմայում աշխատանքի ժամանակ Դի Ստեֆանոն գնաց մաֆյայի հետ հանդիպման. «Ռոսարիոյում հիմանդրվեց ամերիկական մաֆիա։ Նրանք եկել էին Չիկագոյից կամ էլ Նու Յորքից, այդտեղ արդեն աչքի էին ընկել։ Երեսուն տարի, «չոր օրենքի» ժամանակ, նրանք վերջացրել էին մարդասպանությունը։ Մաֆիան շատ կազմակերպված էր և ղեկավարում էր բոլոր երեխա ունեցող իտալացիներին։ Իմ «ծերուկին» նույնպես։ Նա պարտավորվեց ամեն վագոն կարտոֆիլի շահույթից վճարել 5-10 պեսո։ Հայրը վճարել չէր ցանկանում։ Ատրճանակը գրպանում նա քնում էր, դնում էր պահարանում։ Արկղը բացում էր, ձեռքը տանում ատրճանակը։ Երբեմն մաֆիան կրակում էր վագոնի վրա, բայց բարեբախտաբար նրան դրանք չէին դիպչում։ Հայրը վախենում էր, որ նրանց կարող էին առևանգել։ Մի որ նրանք տեղափոխվեցին մի տուն։ Մենք այդ մասին շտապ հաղորդեցինք մայրիկին, որը արագ ճուտ էր պատրաստում։ Նա դուրս եկավ դաշույնը ձեռքին։ Մի ուրիշ անգամ, երբ մենք գնացին Սան-Նիկոլաս պապիկիս հետ, մենք ստիված էին դուրս թռչել մեծ արագությամբ ընթացող գնացքից։ Այդտեղ կար սպասողական 4 ձև։ Նրանցից մեկը մեզ հյուր եկավ, որպեսզի գնի մեր տունը, և հայրս նրան ճանաչեց։ Ես այդպես էլ չհասկացա, ինչե կատարվում, բայց լսեցի, որ հայրս քեռուն պատմեց կատարվածի մասին»։
Երբ Ալֆրեդոն Դի Ստեֆանոն 17 տարեկան էր, նրա մայրը հանդիպեց հոր ընկերոջ հետ՝ Ռիվեր Փլեյտ ակումբի նախկին դարպասապահի հետ, Ալեքսանդրո Լուպասինի հետ, որը աշխատում էր էլեկտրիկ իրենց թաղամասում։ Նա համոզեց նրան, որ որդին, ով հաջաղություն ունի ֆուտբոլում, կարող է գնալ և տեսնել ակումբը։ Լուպասնին օգնեց. մի քանի օրից Էուլաիի նամակով, ակումբին հեռագիր ուղարկվեց, որով Ալֆրեդոն տեսակցության գնաց։ Երբ երիտասարդ ֆուտբոլիստին հարցրեցին, թե ով կօգնի նրան մտնել ակումբ, նա պատասխանեց «Իմ մայրը»։ Կառլոս Պեուսելեն տեսնելով փոքր խաղացողին, ով տեսավ Դի Ստեֆանոյի տաղանդը հրավիրեց նրան ակումբի չորրորդ դիվիզյայում խաղալու։ 32 տղաներից ֆուտբոլային ակումբի համար վերցրեցին ընդամենը վերցրեցին 2-ին, 2-րդը Ալֆրեդոի մոտիկ ընկերն էր՝ Սալվուչին։ Հետաքրիքիրն այն է, որ Դի Ստեֆանոի հայրը դեմ էր որդու ֆուտբոլային կարիերային, և միայն Էուլալիան համոզեց նրա հորը չխոչնդոտել որդու կարիերային։
Դի Ստեֆանոն սկսեց իր կարիերան չորրորդ դիվիզյայաում, որտեղ խաղում էին 16-18 տարեկանները։ Այս կումբի հետ նա կարողացավ հաղթել առաջնության բոլոր խաղերում, բացի եզրափակչում, որտեղ պարտվեցին Պլատենսե ակումբին 1:2 հաշվով։ Այստեղ նա ամեն հաղթանակի համար ստանում էր 2 պեսո, իսկ արդեն երրորդ դիվիզյայում 20 պեսո։ 1944 թվականի օգոստոսի 7-ին իր դեբյուտը նշեց Ռիվեր Փլեյտի հիմնական կազմում, նրանք անցկացրեցին ընկերական խաղ Սան-Լորենսոի դեմ։ Ավելի ուշ Ալֆրեդոն հուշում է. «Այդ խաղից շատ ժամանակ անց, հիշելով փշաքաղվում էի»։ Հարձակվողական դիրքում իմ հետ խաղացել են հեռչակավոր խաղացողներ. Պադերները, Լաբրունան և Դ Ամբրոզիոն։ Կարելի է պատկերացնել, թե ինչպես էի անհանգստանում։ Չէ որ բոլոր իմ բարեկամներն ու համագյուղացիները ժամանել էին մայրաքաղաք, որպեսզի ինչ երկրպագեն։ Նաև ժամանել էին Լա-Բոկայի հին ընկերները։ Բայց նա լավ խաղ չցուցադրեց. միգուցե պատճառը անհանգստությունն էր կամ վարպետության պակասը։ Բացի այդ վնասել էի ոտքս, և երկրորդ խաղակեսի սկզբին ստիպված էի լքել խաղը»։ Շուտով Ալֆրեդոն, Ռիվերի հիմնական մարզչի՝ Ռենատո Չեզառինի պահանջով, տեղափոխվեց 3-րդ թիմ։ 21 տարեկանների թիմում նա զբաղեցրեց 1-ին հորիզոնականը, մի անգամ միայնակ թիմին զրկել է հաղթանակից. վերջին տուրի՝ Բոկա Խունիորսի դեմ խաղում, ավարտվեց ծեծկրտուքով, արդյունքում բոլոր խաղացողները որակազրկվեցին և զրկվեցին կիավորներից։
1953 թվականին Դի Ստեֆանոն բանակցություններ սկսեց «Բարսելոնա» տեղափեխվելու համար։ Կատալոնական ակումբի նախագահ Էնրիկ Մարտին և ակուբի գլխավոր մարզիչ Խոսեպ Սամիտեռը պայմանավորվեցին Ռիվեր Պլեյտիհետ այն մասին, որ 1955 թվականի հունվարի 1-ին Ալֆրեդոն դառնա կապտանռնագույնների խաղացող, երբ ավարտվի Միլիոնարիոսի հետ պայմանագիրը, իսկ ֆուտբոլիստին գնելու համար վճարեցին 4 միլիոն պեսետ (մոտավոր 80 հազար դոլլար)։ Մայիսի 23-ին, ընտանիքի հետ միասին, ժամանեց Իսպանիա։ Այդտեղ նա նաև անցկացրեց 3 ընկերական հանդիպում «Բարսելոնայի» հիմնական կազմում։ Որոշ բանակցությունների ժամանակ խնդրի առաջացավ. Միլոնարոօսաի նախագահը՝ Ալֆոնսո Սենոր Կևեդոն, նույնպես պահանջեց 350 միլիոն պեսետ (27 հազար դոլլար) ֆուտբոլիստի համար, որիհամար Բարսելոնայի ղեկավարությունը միանգամից չմեկնեց, քանի որ գումարը համարեց չափից շատ։ Այս դեպքերից հետո հետաքրքրություններ առաջացան մադրիդյան Ռեալի մոտ, որը նույնպես ցանկանում էր իր թիմի շարքերում տեսնել Դի Ստեֆանոին։ «Արքայական ակումբի» նախագահը, Սանտյագո Բերնաբեու ուղարկեց իր գանձապահին՝ Պայմունդո Սապորտուին, որը նորից գնաց Արգենտինա, բայց անյտեղ նա իմացավ, որ Ռիվերը արդեն պայմանավորվել է «Բարսելոնայի» հետ։ Այդ ժամանակ Սապորտան գնաց Կոլումբիա, հարձակվողի տեղափոխման համար պայմանագիր կնքվեց նախկինում գրված պայմանագրի հիման վրա։ Արդյունքում Դի Ստեֆանոն ձեռքում ուներ 2 պայմանագիր «Բարսելոնայի» և «Ռեալի» հետ։
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ | Հարավային Ամերիկայի գավաթներ / Եվրոգավաթներ | Այլ | Ընդամենը | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Ռիվեր Փլեյթ | 1944 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
1945 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
Ընդամենը | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
Ուռական | 1946 | 24 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 24 | 11 |
Ընդամնեը | 24 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 24 | 11 | |
Ռիվեր Փլեյթ | 1947 | 30 | 27 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 30 | 27 |
1948 | 23 | 13 | 0 | 0 | 6 | 4 | 0 | 0 | 29 | 17 | |
1949 | 12 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 9 | |
Ընդամենը | 65 | 49 | 0 | 0 | 6 | 4 | 0 | 0 | 71 | 53 | |
Մալիոնարիոս | 1949 | 15 | 16 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 16 |
1950 | 29 | 23 | ? | ? | 0 | 0 | 0 | 0 | 29+ | 23+ | |
1951 | 34 | 32 | ? | ? | 0 | 0 | 0 | 0 | 34+ | 32+ | |
1952 | 24 | 19 | ? | ? | 0 | 0 | 0 | 0 | 24+ | 19+ | |
Ընդամենը | 102 | 90 | ? | 10 | 0 | 0 | 0 | 0 | 102+ | 100 | |
Ռեալ Մադրիդ | 1953–54 | 28 | 27 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 27 |
1954–55 | 30 | 25 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 32 | 25 | |
1955–56 | 30 | 24 | 0 | 0 | 7 | 5 | 0 | 0 | 37 | 29 | |
1956–57 | 30 | 31 | 3 | 3 | 8 | 7 | 2 | 2 | 43 | 43 | |
1957–58 | 30 | 19 | 7 | 7 | 7 | 10 | 0 | 0 | 44 | 36 | |
1958–59 | 28 | 23 | 8 | 5 | 7 | 6 | 0 | 0 | 43 | 34 | |
1959–60 | 23 | 12 | 5 | 3 | 6 | 8 | 0 | 0 | 34 | 23 | |
1960–61 | 23 | 21 | 9 | 8 | 2 | 0 | 2 | 1 | 36 | 30 | |
1961–62 | 23 | 11 | 8 | 4 | 10 | 7 | 0 | 0 | 41 | 22 | |
1962–63 | 13 | 12 | 9 | 8 | 2 | 1 | 0 | 0 | 24 | 21 | |
1963–64 | 24 | 11 | 1 | 1 | 9 | 5 | 0 | 0 | 34 | 17 | |
Ընդամնեը | 282 | 216 | 50 | 39 | 58 | 49 | 6 | 3 | 396 | 307 | |
Էսպանյոլ | 1964–65 | 24 | 7 | 1+ | 1 | 0 | 0 | 0 | 0 | 25+ | 8 |
1965–66 | 23 | 4 | 1+ | 1 | 6 | 0 | 0 | 0 | 30+ | 5 | |
Ընդամենը | 47 | 11 | 2+ | 2 | 6 | 0 | 0 | 0 | 55+ | 13 | |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 521 | 377 | 64 | 51 | 70 | 53 | 6 | 3 | 661 | 484 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդո դի Ստեֆանո» հոդվածին։ |
|
|