Նորթրոպ Գրումման (անգլ.՝ Northrop Grumman Corporation), գործող ամերիկյան ռազմարդյունաբերական ընկերություն Էլեկտրոնիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և օդատիեզերական ոլորտում։
Ստեղծվել է 1994 թվականին Northrop Corporation-ի և Grumman Corporation-ի միաձուլման արդյունքում։ 2022 թվականին եկամուտներով ԱՄՆ խոշորագույն ընկերությունների շարքում (ցուցակ՝ Fortune 500) Northrop Grumman-ը զբաղեցրել է 101-րդ տեղը։ Forbes Global2000-ի 2022 թվականի աշխարհի խոշորագույն հանրային ընկերությունների ցանկում Northrop Grumman-ը զբաղեցրել է 236-րդ տեղը։ Ռազմական արտադրանքի վաճառքի առումով (որոնք կազմում են եկամտի 88%-ը) ընկերությունը 2021 թվականին աշխարհում զբաղեցրել է 4-րդ տեղը։
Պատմություն
Կորպորացիայի նախորդները երկու ինքնաթիռներ արտադրող ընկերություններ են։ Grumman Aircraft Engineering Corporation-ը հիմնադրվել է 1929 թվականին։ Տասը տարի անց հայտնվեց Northrop Aircraft ընկերությունը։ Սառը պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեն զգալիորեն կրճատվեց, և արդյունքում սկսվեց ընկերությունների համախմբումը երկրի ռազմարդյունաբերական համալիրում։ 1994 թվականին Northrop-ը 2,17 միլիարդ դոլարով ձեռք բերեց Grumman-ը՝ ստեղծելով Northrop Grumman Corporation-ը։ Երեք տարի անց պայմանավորվածություն ձեռք բերվեց միավորվելու մեկ այլ կորպորացիայի՝ Lockheed Martin-ի հետ, սակայն այս գործարքը արգելափակվեց ԱՄՆ կառավարության կողմից։ Կորպորացիան սկսեց ընդլայնել իր պաշտպանության էլեկտրոնիկայի ստորաբաժանումը, գնվեցին Logicon խոշորագույն ընկերությունը և մի քանի այլ ընկերությունների, մասնավորապես՝ Westinghouse-ի, ակտիվները։ 2000 թվականին ինքնաթիռներ արտադրող Vought Aircraft-ը վաճառվեց և գնվեց Litton Industries-ի կողմից (ռազմական էլեկտրոնիկայի և նավեր արտադրող այս ընկերությունը արժեր 5,59 միլիարդ դոլար)։ Հաջորդ տարի Newport News Shipbuilding-ը, որը կառուցում է ավիակիրներ և սուզանավեր, գնվեց 2,6 միլիարդ դոլարով։ Այս գնումը Northrop Grumman-ին դարձրեց ռազմական նավերի աշխարհի ամենամեծ արտադրողը։ 2002 թվականին կորպորատիվ եկամուտները հասել են 18 միլիարդ դոլարի՝ 1994 թվականի 9 միլիարդ դոլարի դիմաց։
2002 թվականին այն գնվեց TRW Inc -ի կողմից։ 2011 թվականին նավաշինության ստորաբաժինը վերածվեց անկախ ընկերության՝ Huntington Ingalls Industries-ի։ 2018 թվականին ձեռք է բերվել Orbital ATK, Inc.-ընկերությունը՝ արբանյակներ և հրթիռակիրներ արտադրող։ Նորթրոպ Գրումմանը «Ջեյմս Ուեբ» աստղադիտակի հիմնական կապալառուն էր։
2019 թվականի մայիսին Northrop Grumman Innovation Systems-ը ներառվել է ՆԱՍԱ-ի կողմից ընտրված ընկերությունների ցանկում՝ Լուսնի վրա վայրէջքի տիեզերանավերի նախատիպեր մշակելու և արտադրելու համար՝ որպես ամերիկյան նոր լուսնային Artemis ծրագրի մի մաս։ Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը վաճառվել է Veritas Capital -ին 2021թ։
Սեփականատերեր և կառավարում
Northrop Grumman Corporation-ը ցուցակված է Նյու Յորքի ֆոնդային բորսայում և մոտավորապես 85%-ը պատկանում է ինստիտուցիոնալ ներդրողներին։ Դրանցից ամենամեծը 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ եղել են՝ Capital Group Companies (9,8%), State Street Corporation (9,3%), The Vanguard Group (7,9%), BlackRock (5,9%), Wellington Management Group (4,4%), Fidelity Investments (4,3%), Մասաչուսեթսի ֆինանսական ծառայություններ (3,4%)։
Քեթի Ջ. Ուորդեն (Kathy J. Warden, ծնված՝ 1971 թ), տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն 2019 թվականից, ընկերության նախագահ 2008 թվականից։
Գործունեություն
2021 թվականին կորպորացիայի հասույթի 85%-ը բաժին է ընկել ԱՄՆ կառավարությանը, 6%-ը՝ դեպի Եվրոպա, իսկ Ասիա-Խաղաղօվկիանոսյան երկրներին՝ 5%-ը։ Հիմնական արտադրամասերը գտնվում են ԱՄՆ-ում, ձեռնարկություններ կան նաև Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում
Ստորաբաժանումները 2021 թվականի դրությամբ.
Ավիացիա (Aeronautics Systems), տարբեր ռազմական ինքնաթիռների (օդաչու և անօդաչու) կառավարման համակարգերի արտադրություն՝ եկամուտը՝ 11,3 մլրդ դոլար,
Պաշտպանական համակարգեր (Defense Systems), տարբեր տեսակի հրթիռների և հակահրթիռային համակարգերի արտադրություն, ինչպես նաև զինվորական անձնակազմի պատրաստում և ռազմական տեխնիկայի սպասարկում՝ եկամուտ՝ 5,8 մլրդ դոլար,
Հետախուզական համակարգեր (Mission Systems), տեղեկատվության հավաքագրման, կապի համակարգերի, նավիգացիայի, հսկողության, համակարգչային սարքավորումների, ռադարների, նախազգուշացման համակարգերի սարքավորումներ՝ եկամուտը՝ 10,1 մլրդ դոլար,
Տիեզերական համակարգեր (Space Systems), արբանյակների, հրթիռակիրների, հակահրթիռային պաշտպանության համակարգերի, բալիստիկ հրթիռների արտադրություն՝ եկամուտը՝ 10,6 մլրդ դոլար։